Պռոշյանում ավտոմեքենան վարելիս տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են մահը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված բնակավայրում հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին էլ տղամարդու մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նշված «Volkswagen»-ի վարորդն է եղել և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Րոպեների ընթացքում տեսանյութը հայտնվում է համացանցում․սուր խոսք Քոչարյանի և Ջուլհակյանի միջև (video) Կոնկրետ պատասխան տվեք․ Աննա Գրիգորյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Լա՛վ իմացեք՝ հուսախաբ եք լինելու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Շուշին Շուշա ասող Ռուբինյանի հետ ո՞նց կարող ես համերաշխ լինել, «Ուժեղ Հայաստան»․ Իշխանյան (video) Ձևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մանդատից․ Ղազինյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) ՇՏԱՊ․ Նիկոլի ֆեյքերը Թուրքիայից են մտնում (video) Կապանում խոշոր ավտովթար է եղել․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Քաղբանտարկյա՞լ եք ուզում․ Մամիկոն Ասլանյանը որպես օրինակ կգա ու ամբիոնի մոտ կկանգնի․ Ղահրամանյան (video) Պռոշյանում ավտոմեքենան վարելիս տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են մահը Ընդդիմադիրները ձեռքերով սկսեցին խփել սեղանին, երբ ՔՊ-ականն ասաց «Կտրիճ Ներսիսյան» (video) 2026 թ. հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան (video) Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված երեխայի առողջական վիճակը կայուն է ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ «ՔՊ-ականնե՛ր, ձեր բոլորի երազանքն է եղել, որ հայ զինվորը զոհվի»․ Հովհաննես Իշխանյան (video) Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ «Դատապարտում եմ»․ ՔՊ-ականը՝ Ծառուկյանի դստեր և փեսայի մասին ՔԿ հաղորդագրության մասին (video) «Ա՛՜՜յ տռուսիկ չունեցո՛ղ, դու ո՞վ ես, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի»․ Հովհաննես Իշխանյան (video) 622000 դոլարի և պետական գաղտնիքի մասին լուրերը սուտ են․ Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների արձագանքը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, սպասիր աշնանը․ նոյեմբերին ուտելու ես»․ Արամ Սարգսյան (video) ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը,ուզում էր հայ սակրավորի մահը՝ ադրբեջանցիներին փրկելու համար․Ղազարյան (video) Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am