Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Նիկոլի ֆեյքերը Թուրքիայից են մտնում (video) Կապանում խոշոր ավտովթար է եղել․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Քաղբանտարկյա՞լ եք ուզում․ Մամիկոն Ասլանյանը որպես օրինակ կգա ու ամբիոնի մոտ կկանգնի․ Ղահրամանյան (video) Պռոշյանում ավտոմեքենան վարելիս տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են մահը Ընդդիմադիրները ձեռքերով սկսեցին խփել սեղանին, երբ ՔՊ-ականն ասաց «Կտրիճ Ներսիսյան» (video) 2026 թ. հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան (video) Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված երեխայի առողջական վիճակը կայուն է ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ «ՔՊ-ականնե՛ր, ձեր բոլորի երազանքն է եղել, որ հայ զինվորը զոհվի»․ Հովհաննես Իշխանյան (video) Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ «Դատապարտում եմ»․ ՔՊ-ականը՝ Ծառուկյանի դստեր և փեսայի մասին ՔԿ հաղորդագրության մասին (video) «Ա՛՜՜յ տռուսիկ չունեցո՛ղ, դու ո՞վ ես, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի»․ Հովհաննես Իշխանյան (video) 622000 դոլարի և պետական գաղտնիքի մասին լուրերը սուտ են․ Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների արձագանքը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, սպասիր աշնանը․ նոյեմբերին ուտելու ես»․ Արամ Սարգսյան (video) ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը,ուզում էր հայ սակրավորի մահը՝ ադրբեջանցիներին փրկելու համար․Ղազարյան (video) Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Օդաչուն հրաժարվել է թռչել․ ինչ են արել հայերն ինքնաթիռում (video) Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Գառնիկ Դանիելյանը՝ Թբիլիսիից․ «Այս՝ ինչ տեսնում եք, Ռուբեն Վարդանյանի արածն է» (video) Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am