Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը

«Հրապարակ»-ը գրում է.

.«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու փաստը երեկ աժիոտաժ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիր որոշ շրջանակներում, այլեւ հենց իշխող թիմում, որի, ըստ էության, բարի կամքի արդյունքում Վարդեւանյանը գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ խորհրդարանի երրորդ փոխխոսնակը։ Սա Դոնթի բանաձեւի եւ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ են տրվում, ըստ Սահմանադրության` մշտական հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների տեսքով։

Հաշվի առնելով նախորդ խորհրդարանի փորձը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը շուն ու կատու էին, եւ իրադարձությունների բերումով ինչ-որ պահից ընդդիմադիրները հրաժարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունից, իսկ իշխող մեծամասնությունը, անձնական համակրություններից ելնելով, բազմակի փորձով տապալում էր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը, ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ Արամ Վարդեւանյանին առաջին փորձից ընտրելը հերթական քննադատությունների դաշտը բացեց, թե` «ուժեղների» եւ իշխանականների միջեւ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան, եւ դրանց արդյունքում է Վարդեւանյանն անարգել հայտնվել ԱԺ նախագահությունում։

Բանն այն է, որ եթե ՔՊ-ականները կողմ չքվեարկեին, ընդդիմադիր երկու ֆրակցիաները միասին բավարար ձայներ չունեին ընտրելու համար, ուստի ՔՊ-ն հայտարարեց, թե քաղաքական որոշում ունեն, եւ իրենցից 13 պատգամավոր կողմ կքվեարկի Վարդեւանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեպետ իրենք որեւէ եւ հատկապես սահմանադրական պարտավորություն չունեն՝ կողմ քվեարկելու, բայց քանի որ կառուցողական եւ բարեկիրթ փոխհարաբերությունների կողմնակից են, ուստի չեն տապալի ընդդիմադիր գործընկերոջ ընտրությունը։
Իսկ իշխանական թիմում կրքերն ավելի էին եռում, իհարկե, ոչ թե շարքային ուսապարկերի, այլ իրենց ուսապարկերից վեր դասող պատգամավորների շրջանում։ Մենք տեղեկացանք, որ հարցը ֆրակցիայում չի քննարկվել եւ կոնսենսուսով չի ընդունվել: Նաեւ տեղեկացանք, որ քիչ չեն եղել ՔՊ-ականներ, որոնք կտրականապես դեմ են եղել Վարդեւանյանին ձայն տալուն, հենց այն պատճառով, որ հայտարարում են, թե «Ուժեղ Հայաստանն» «ընտրակեղծիքների» արդյունքում է մտել խորհրդարան, «գնել կամ գողացել է ժողովրդի քվեն», իսկ հիմա, փաստորեն, իրենք կողմ են քվեարկում «ընտրագողերի թեկնածուին»՝ լեգիտիմացնելով նրանց։

Մեզ ասացին, որ այս քննարկումները վերջ է դրել վերեւից իջեցված հրահանգը` ֆրակցիայի ղեկավար Արուսյակ Մանավազյանը փոխանցել է առաջնորդի պատգամը եւ ընտրել է, թե ովքեր պետք է մասնակցեն Վարդեւանյանի քվեարկությանը` պահանջվող կողմ ձայներն ապահովելով։ Սա շատ նման է 2018 թվականի մայիսի 8-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ-ն ապահովեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Եվ ընտրված պատգամավորները խելոք գնացել ու քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելին, մեր աղբյուրներն անգամ կասկածներ ունեն, թե ինչու նման որոշում կայացվեց` այն դեպքում, երբ Արամ Վարդեւանյանի հարցի քննարկումը խորհրդարանում առանձնապես հարթ չընթացավ, նրան մեղադրեցին է՛լ «սատանայի փաստաբանության», է՛լ «Օսկար» մրցանակի հավակնելու` դերասանության, է՛լ ջուր ծեծելու եւ հարցերին չպատասխանելու, կարատեիստ լինելու եւ այլնի մեջ։ Ավելորդ է հիշեցնել, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները գոտկատեղից ներքեւ ինչ հարվածներ էին հասցնում «ուժեղներին», ինչ տիպի այլանդակ հակաքարոզչություն էին անում՝ սուտ տեղեկատվությամբ համեմված։

Ըստ ՔՊ-ական աղբյուրի՝աշնանը բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում, եւ ընդդիմությանը նման ժեստ անելով կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, նրանց նկատմամբ բարի կամք դրսեւորելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ունի նրանց դուրս բերել ռադիկալ դիրքերից եւ ավելի կառուցողական փոխգործակցության դաշտ բերել` նվազեցնելով նրանց հաղթելու շանսերը։

Մի քանի գործոն եւս կա. Ռուսաստան վերջին այցից հետո Փաշինյանին կոշտ զգուշացումներ են արել ու ժամանակ տվել` կա՛մ պետք է կողմնորոշվի, թե ուր է տանում երկիրը, կա՛մ սկսելու են ռեպրեսիաների նոր ու դաժան փուլ, որը կարող է կաթվածահար անել ոչ միայն նրա իշխանությունը, այլեւ երկիրը։ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է մի քիչ թուլացնել ռուսամետ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ հույս ունենալով, որ այդ փուլում նրանք հանդես կգան ոչ այնքան ռադիկալ դիրքերից եւ ակամայից կամուրջ կդառնան իր եւ ՌԴ իշխանությունների միջեւ։ Եվ մի հանգամանք էլ. Արեւմուտքն արդեն լավ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ այս վայրի հալածանքներին, եւ 2021-26 թթ․ խորհրդարանում ընդդիմության հանդեպ կոշտ վերաբերմունքը, ըստ ամենայնի, դրական գնահատականի չի արժանացել:

 

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ «Դատապարտում եմ»․ ՔՊ-ականը՝ Ծառուկյանի դստեր և փեսայի մասին ՔԿ հաղորդագրության մասին (video) «Ա՛՜՜յ տռուսիկ չունեցո՛ղ, դու ո՞վ ես, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի»․ Հովհաննես Իշխանյան (video) 622000 դոլարի և պետական գաղտնիքի մասին լուրերը սուտ են․ Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների արձագանքը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, սպասիր աշնանը․ նոյեմբերին ուտելու ես»․ Արամ Սարգսյան (video) ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը,ուզում էր հայ սակրավորի մահը՝ ադրբեջանցիներին փրկելու համար․Ղազարյան (video) Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Օդաչուն հրաժարվել է թռչել․ ինչ են արել հայերն ինքնաթիռում (video) Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Գառնիկ Դանիելյանը՝ Թբիլիսիից․ «Այս՝ ինչ տեսնում եք, Ռուբեն Վարդանյանի արածն է» (video) Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել «Նա ինձ հայհոյախառը խոսքեր է ասել»․ Անի Գևորգյանն ընդդեմ Գեղամ Նազարյանի (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 8 մարզերում Նոր հողամաս և 14,448,150 դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am