Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Կուլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 111 մարդ է զոհվել, 188 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նոսր բնակեցված Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։ Զոհերի ամենամեծ թիվը բաժին է ընկել Ռիսարալդայի նահանգին, որի մայրաքաղաք Պերեյրայում կա առնվազն 66 զոհ, 53 մարդ փլատակներում է։

Մեծ ավերածություններ են գրանցվել արևմտյան Կալի քաղաքում, որտեղ շատերը նույնպես դեռ փլատակներում են։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 132 մարդ, սակայն օրեր առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Աբելարդո դե լա Էսպրիելյան Կալիում իր ելույթի ընթացքում զոհերի թարմացված տվյալներ չի ներկայացրել, նշում է Reuters-ը։

Նորընտիր նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ 1000 իրավապահ կուղարկվի Կալի՝ հասարակական կարգը պահպանելու համար։

Կալի, Արմենիա և Մանիսալես քաղաքների իշխանությունները պարետային ժամ են հայտարարել՝ կողոպուտներ և անկարգություններ թույլ չտալու համար։

CNN-ը նույնպես հաղորդում է առնվազն 132 զոհի մասին՝ հղում անելով Կոլումբիայի գլխավոր քաղաքների միությանը։ Եվս 570 մարդ վիրավորվել է։

Հունիսի վերջին 7,2 և 7,5 մագնիտուդով իրար հաջորդող հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել Վենեսուելայում՝ ավելի քան 5000 մարդու կյանք խլելով։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ «Դատապարտում եմ»․ ՔՊ-ականը՝ Ծառուկյանի դստեր և փեսայի մասին ՔԿ հաղորդագրության մասին (video) «Ա՛՜՜յ տռուսիկ չունեցո՛ղ, դու ո՞վ ես, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի»․ Հովհաննես Իշխանյան (video) 622000 դոլարի և պետական գաղտնիքի մասին լուրերը սուտ են․ Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների արձագանքը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, սպասիր աշնանը․ նոյեմբերին ուտելու ես»․ Արամ Սարգսյան (video) ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը,ուզում էր հայ սակրավորի մահը՝ ադրբեջանցիներին փրկելու համար․Ղազարյան (video) Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Օդաչուն հրաժարվել է թռչել․ ինչ են արել հայերն ինքնաթիռում (video) Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Գառնիկ Դանիելյանը՝ Թբիլիսիից․ «Այս՝ ինչ տեսնում եք, Ռուբեն Վարդանյանի արածն է» (video) Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել «Նա ինձ հայհոյախառը խոսքեր է ասել»․ Անի Գևորգյանն ընդդեմ Գեղամ Նազարյանի (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 8 մարզերում Նոր հողամաս և 14,448,150 դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am