Ինչ ունեցվածք ունի նախկին վարչապետի որդուն կալանավորած դատավոր Ջոն Հայրապետյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացել էր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, երկու ամսով կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել էր սպանություն պատվիրելու մեղադրանքով, ինչի մասին Քննչական կոմիտեն հայտնել էր օգոստոսի 8-ին։

Այժմ ներկայացնում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Ջոն Հայրապետյանը մինչև դատավոր դառնալը, և ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Ջոն Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին Երևանում։ 2012-2019 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ դատավորի ավագ օգնական։ 2019 թվականի նոյեմբերին նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020 թվականի հոկտեմբերին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ջոն Հայրապետյանը հանրությանը առավել հայտնի է «Հյուսիսային տերևաթափ» անունով հայտնի քրեական գործով, որը նա նախագահում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Գործը վերաբերում է, ըստ մեղադրանքի, մի խմբի կողմից ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, պետական մարմինների գործունեությունը կազմալուծելու և պետական նշանակության շինություններ զավթելու ու պահելու ենթադրյալ ծրագրին։ Քննչական մարմինների վարկածով՝ խմբի անդամները նախապատրաստել էին պայթյուններ և այլ հանրավտանգ գործողություններ, սակայն ծրագիրը բացահայտվել էր ԱԱԾ-ի կողմից և չէր իրականացվել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին նա ունեցել է համատեղ սեփականությամբ Երևանում երկու անշարժ գույք՝ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերել 2024 թվականի օգոստոսի 22-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերել 2024 թվականի օգոստոսի 15-ին։ Տարվա վերջին երկու գույքերն էլ պահպանվել են։

Տրանսպորտային միջոցներից դատավորի հայտարարագրում նշված է 2021 թվականի արտադրության Tesla մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2024 թվականի հունվարի 24-ին՝ գնման եղանակով։

Բանկային ավանդի մնացորդը 2025 թվականի սկզբին եղել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։ Տարվա սկզբին մեկ հաշվին առկա է եղել 144 հազար 432 դրամ, տարեվերջին՝ 216 հազար դրամ։ Մեկ այլ հաշվին սկզբնական մնացորդը կազմել է 95 հազար դրամ, իսկ վերջնականը՝ 813 հազար դրամ։ Երրորդ հաշվին տարվա սկզբին եղել է 1 մլն 1 հազար 127 դրամ, իսկ տարեվերջին՝ 425 հազար դրամ։

Դոլարային հաշվին տարվա սկզբին եղել է 111 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 1,311 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ հաշվին տարվա սկզբի մնացորդը կազմել է 608 հազար դրամ, իսկ տարեվերջինը՝ 606 հազար դրամ։

Դատավորի հայտարարագրում ներառված են նաև կրիպտոարժույթներ։ Տարվա սկզբին նա ունեցել է 2,000 FTN, իսկ տարվա վերջին՝ 8.5 ZEC։ NOT կրիպտոարժույթի դեպքում տարվա սկզբի և վերջի մնացորդը կազմել է 150,718, իսկ TON-ի դեպքում՝ 707։

Կանխիկ միջոցները տարվա ընթացքում չեն փոխվել։ Տարվա սկզբին և վերջին նա ունեցել է 2 մլն դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։

Ջոն Հայրապետյանի 2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 412 հազար 848 դրամ։ Նա «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից ստացել է 668 հազար 432 դրամ աշխատանքի վարձատրություն։

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից նրա ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 14 մլն 538 հազար 281 դրամ։

«Ռուս-Հայկական համալսարան»-ից նա ստացել է 320 հազար դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, և 639 հազար 635 դրամ՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից ստացած եկամուտը կազմել է 240 հազար 500 դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։

Վարձակալության դիմաց դատավորը ստացել է 5 մլն 940 հազար դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 66 հազար դրամ եկամտային հարկի վերադարձ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ջոն Հայրապետյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 19 մլն 286 հազար 234 դրամ։ Այն հիփոթեքային վարկ է՝ բնակարանի և ավտոկայանատեղիի ձեռքբերման նպատակով։ Վարկի մարմանն ուղղված վճարումները տարվա ընթացքում կազմել են 3 մլն 942 հազար 749 դրամ»։

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր «Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video) Ռուբեն Մելիքյան․ «Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին» Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՊՀԿ Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին Ալիևի հայտարարությունները հակասում են Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին․ ադրբեջանագետ Ես անելանելի վիճակում եմ․․․ երեխեքին թող տանեն մանկատուն, ես էլ աշխատեմ․ երեխաների հայր (video) Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը օգոստոսի 13-ին կբերվի Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Վենսի խնդրանքից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների ուղղությամբ հարձակումները․ FT Երեկ Ալիևը «պայթեցրեց» իրավիճակը․․․ արագացրա՛ Նիկո՛լ, դե պատասխան տուր․ Էդիկ Անդրեասյան (video) «Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան «Մանկապարտե՛զ․․․»․ ՔՊ-ն Կաթողիկոսի անունը լսելիս սկսեց հարվածել սեղանին (video) Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Ներկայացնում եմ մեր առաջիկա անելիքները․ Արամ Վարդևանյան (video) Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը բախվել է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am