Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու»

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ հոգևոր-եկեղեցաբանական բանախոսությամբ՝ անդրադառնալով ծխական համայնքի էությանը, հոգևոր հովվի ծառայությանը, երիտասարդի եկեղեցական ինքնությանը և համայնքային առաջնորդության քրիստոնեական ընկալմանը։

Բանախոսության սկզբում Ռուբեն Սրբազանն ընդգծեց, որ երիտասարդական միությունների պատասխանատուների ծառայությունը պարզապես կազմակերպչական դեր կամ պաշտոն չէ, այլ՝ Քրիստոսին, նրա Սուրբ Եկեղեցուն և սեփական համայնքին ծառայելու կոչում։ Եկեղեցաբանական հատվածում Ռուբեն Սրբազանը, անդրադառնալով Պողոս առաքյալի խոսքերին՝ «Դուք Աստծո շինությունն եք» (Ա Կորնթ. Գ 9) և «Դուք Քրիստոսի մարմինն եք» (Ա Կորնթ. ԺԲ 27), բացատրեց, որ Եկեղեցին միայն շինություն կամ կրոնական կառույց չէ, այլ Քրիստոսի կենդանի Մարմինը, որի յուրաքանչյուր անդամ ունի իր կոչումն ու ծառայությունը։

Ծխական համայնքը Սրբազան Հայրը ներկայացրեց որպես այդ կենդանի Եկեղեցու տեղային մարմնավորում․ «Եթե ամբողջ Եկեղեցին կարելի է համեմատել կենդանի մարմնի հետ, ապա յուրաքանչյուր ծխական համայնք այդ մարմնի կենդանի բջիջն է։ Եվ ինչպես առողջ մարմինը կազմված է առողջ բջիջներից, այնպես էլ առողջ Եկեղեցին կազմված է առողջ համայնքներից։ Ուրեմն ինչո՞վ է ապրում համայնքը։ Պատկերավոր ձևակերպած՝ համայնքի սիրտը Սուրբ Պատարագն է, համայնքի շունչը աղոթքն է, համայնքի միտքը Աստծո խոսքն է, համայնքի ձեռքը ծառայությունն է, համայնքի դեմքը սերն է, համայնքի առաքելությունը՝ Ավետարանի վկայությունը։ Որտեղ այս ամենը կենսունակ է, համայնքը ծաղկում է, և որտեղ դրանցից թեկուզ մեկը թուլանում է, ամբողջ համայնքն է թուլանում»։

Ռուբեն Սրբազանն ընդգծեց նաև, որ համայնքի տարբեր կառույցներն ու ծառայությունները՝ հոգևոր հովիվը, ծխական խորհուրդը, կիրակնօրյա դպրոցը, երգչախումբը, երիտասարդական միությունը, կամավորական և բարեսիրական խմբերը, միմյանցից անկախ կամ մրցակից կառույցներ չեն, այլ Քրիստոսի մեկ Մարմնի տարբեր անդամներ, որոնք կոչված են փոխադարձաբար լրացնելու միմյանց և միասին ծառայելու համայնքի հոգևոր կյանքին ու առաքելությանը։

Բանախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև ժամանակակից երիտասարդի ինքնության և առաջնորդության հոգեբանական խնդիրներին։ Սրբազան Հայրը երիտասարդներին հորդորեց չկառուցել իրենց ինքնությունը հանրային ճանաչման, ազդեցության կամ գնահատանքի վրա, այլ առաջնորդության հիմքում դնել ներքին կարգապահությունը, աղոթքը, պատասխանատվությունը և ծառայությունը։
Առանձին անդրադարձ կատարվեց «Ջահակիրի» եկեղեցաբանական ինքնությանը։ Նշվեց, որ ջահակիրը Քրիստոսի մարմնի անդամ է, Եկեղեցու առաքելության մասնակից և իր համայնքի ծառայող։ Նրա առաջին հարաբերությունը Քրիստոսի հետ է, ապա՝ Եկեղեցու, հոգևոր հովվի և համայնքի անդամների հետ։ Ջահակիր երիտասարդի ծառայության վերջնանպատակը սեփական անձի շուրջ մարդկանց համախմբելը չէ, այլ նրանց Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու հետ հաղորդության մեջ առաջնորդելը։

Հանդիպման գործնական հատվածում յուրաքանչյուր երիտասարդական միության պատասխանատուի տրվեց մեկ փոքր, բայց իրական համայնքային նախաձեռնություն իրականացնելու առաջարկ՝ իր համայնքի հոգևոր հովվի հետ սերտ համագործակցությամբ։ Առաջարկված նախաձեռնությունները ներառում էին մեկ երիտասարդի դեպի Եկեղեցի վերադարձնելու փորձ, Սուրբ Գրքի փոքր խմբի ձևավորում, Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնի հոգևոր խորհրդի ներկայացում, ինչպես նաև միայնակ տարեցների, հիվանդների և համայնքից հեռացած անձանց այցելություն։ Նախաձեռնությունների հիմքում դրվեց մեկ սկզբունք՝ երիտասարդական ծառայությունը չպետք է սահմանափակվի միջոցառումների կազմակերպմամբ։ Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ծառայի մեկ գլխավոր նպատակին՝ մարդուն մոտեցնել Քրիստոսին, ամրացնել համայնքի հաղորդությունը և կենդանի դարձնել Եկեղեցու առաքելությունը։

Հանդիպումն ամփոփելով՝ Ռուբեն Սրբազանը երիտասարդներին կոչ արեց չսպասել մեծ հնարավորությունների, այլ հավատարմությամբ սկսել փոքր քայլերից՝ վստահելով դրանք Աստծո ձեռքին։
«Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու։ Ոչ միայն Եկեղեցում լինելու, այլ՝ ձեր կյանքով Եկեղեցին կենդանի դարձնելու։ Ոչ միայն Քրիստոսին հետևելու, այլ՝ ձեր կյանքով ուրիշներին Քրիստոսի ճանապարհը ցույց տալու»,- պատգամեց Մասյացոտնի թեմի առաջնորդը։

Միջոցառման երկրորդ հատվածում մեկնարկեց ծրագրերի նախագծման և մշակման դասընթացը։ Այն կրելու է շարունակական բնույթ, և դրա ավարտին մասնակիցները, ստացված հմտությունների հիման վրա, կմշակեն երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված ծխական համայնքների կյանքի աշխուժացմանն ու զորացմանը։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Երևանում կտորի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել Ռուբեն Սրբազան․ «Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու» ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը» Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ Խոստովանություն երկար տարիներ անց «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է․ «Հրապարակ» Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ դարձել է ոչ երթևեկելի Ֆիդանն ինչ է զրուցել Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը «Հայաստան» դաշինքը ընտրեց Մարդու իրավունքների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովները Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am