Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները

Պոլսո Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Ծանօթ իրողութիւն է, թէ վերջին շրջանին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նկատմամբ որդեգրուած ժխտական դիրքաւորումը խոր ցաւ եւ վիրաւորանք յառաջացուցած է Հայաստանի եւ Սփիւռքի մեր հաւատացեալ ժողովուրդին մէջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղած է մեր ժողովուրդի հաւատքի լուսաբեւեռը եւ ազգային ու հոգեւոր միութեան ամուր սիւնը։ Հայաստանեայց Եկեղեցին իր ամբողջ նուիրապետութեամբ, ի գլուխ ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Հայրապետը, կը շարունակէ իր Քրիստոսաւանդ, ազգանուէր եւ ազգաշէն առաքելութիւնը։

Այս առումով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ Եկեղեցւոյ սրբազան եպիսկոպոսներուն նկատմամբ դատական գործընթացներու դիմելը եւ զանոնք քրէական յանցագործութեան ամբաստանութիւններով աշխարհիկ ատեաններու առջեւ կանչելը խորապէս կը վիրաւորէ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական արժանապատուութիւնը։ Այս ցաւը աւելի կը խորանայ, երբ անտեսուած կը թուին Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեամբ Եկեղեցւոյ առաքելութեան տրուած երաշխիքներն ու մարդկային իրաւանց հիմնական սկզբունքները։

Սփիւռքի մէջ եւս Հայ Եկեղեցին կը շարունակէ առանցքային դեր ունենալ մեր ժողովուրդի հոգեւոր, ազգային եւ համայնքային կեանքին մէջ։ Հետեւաբար Մայր Աթոռի հեղինակութիւնը տկարացնելու կամ անոր անձեռնմխելիութիւնը վիրաւորելու միտող որեւէ քայլ կը վնասէ Եկեղեցւոյ եւ հաւատացեալ ժողովուրդին միջեւ դարերով ամրացած կապերուն։
Պատմութիւնը կը վկայէ, որ պետականութենէ զրկուած ժամանակներուն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եղած է մեր ժողովուրդի անխորտակելի սիւներէն մէկը։ Ան իր ներքին նուիրապետութեամբ կանոնաւորած եւ կը շարունակէ կանոնաւորել Սուրբ Աւետարանի քարոզութիւնը, հոգեւոր ծառայութիւնը, մխիթարական, բարեգործական եւ ազգային առաքելութիւնները։ Ուստի Եկեղեցւոյ վերաբերող հարցերու մասին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ եկեղեցական նուիրապետութեան բարձրացուցած ձայնին մէջ յանցագործութիւն որոնելը անտեղի եւ վիրաւորական կը նկատենք։

Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները, հոգեւորականութիւնը եւ միջեկեղեցական յարաբերութիւնները, որոնք մեր օրերուն պէտք է մնան զօրաւոր՝ վկայելու համար Քրիստոսի սիրոյ եւ եղբայրութեան մասին։

Այսու, որպէս Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Աթոռ, կը յայտնենք մեր զօրակցութիւնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ սրբազան եպիսկոպոսներուն։ Կը յորդորենք բոլոր պատասխանատուները անխոցելի պահել Հայ Եկեղեցին եւ եկեղեցական պաշտօնական մարմիններու որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտութիւններու։

Մենք կը հաւատանք Սուրբ Գիրքի խօսքին. «Ես Տիրոջ պիտի յուսամ… նոյնիսկ եթէ խաւարի մէջ մնամ՝ Տէրն է իմ լոյսս» (Միքիա 7.7-8)։ Այս հաւատքով կը վստահինք, որ Աստուած պիտի հպի սրտերուն եւ Իր զօրութեամբ Եկեղեցւոյ նաւը պիտի առաջնորդէ խաղաղութեան նաւահանգիստը։

Մեր սրտագին աղօթքն է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, նուիրապետական Աթոռներու գահակալներուն, ողջ հոգեւոր դասին, հաւատացեալ ժողովուրդին եւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնատարներուն համար։ Թող Տէրը բոլորին իմաստութիւն պարգեւէ, զօրացնէ Իր Սուրբ Եկեղեցին եւ խաղաղութիւն շնորհէ մերազն ժողովուրդին։
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ
10 Օգոստոս 2026

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am