Արցախը հանձնելու ստորագրողը Երևանի՞ց, թե՞ Լոնդոնից

Հայաստանում նոր Սահմանադրության, նոր կառավարման համակարգի վերաբերյալ այս, կամ այն ոլորտի առնչությամբ բարձրացվել են տարբեր հարցադրումներ: Հարցերին մեկն էլ հետևյալն է օրինակ՝ ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Ղարաբաղյան բանակցություններում՝ նախագա՞հը, թե՞ վարչապե՞տը... Հայտնի է, որ երկրում արտաքին քաղաքականության իրականացնողը կառավարությունն է լինելու: Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածը նախատեսում է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»: Սակայն Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»: Իհարկե, պարզ է, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան բանակցությունները ոչ մի նախագահի էլ չի վստահի, ու այստեղ է, որ նա, թերևս, այնպիսի նախագահացու է ընտրել Լոնդոնից, որպեսզի իր գերազանցությունը, առավելությունը երևա նաև հենց ղարաբաղյան կարգավորման բանակցություններում մասնակցության առումով: Մի՞թե Սերժ Սարգսյանը կարող է Արմեն Սարգսյանին ուղարկել ղարաբաղյան բանակցությունների... Իհարկե ոչ: Այսինքն, այս հարցում կարելի է համոզվածություն ունենալ, որ Սերժ Սարգսյանը կշարունակի մասնակցել բանակցություններին: Բայց այստեղ կա մեկ այլ հարց. իսկ եթե ղարաբաղյան բանակցություններն ավելի լրջանան, և կողմերից զիջումներ ակնկալելու, ինչու չէ՝ համաձայնագիր ստորագրելու պահանջ առաջանա` ո՞վ է ստորագրելու պայմանագիրը: Ահա, այստեղ է, որ Սերժ Սարգսյանը, որպես թե՛ երկրի հաջորդ վարչապետ, թե՛ ՀՀԿ-ի առաջնորդ, կարող է «դեմ տալ» երկրի նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Իսկ վերջինս Հայաստանին ու Արցախին խորթ ու օտար մեկը, անհայրենիք, հեշտությամբ կարող է ստորագրել ցանկացած համաձայնագիր: Այսինքն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները կվարի վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը, որը վերապահված է ՀՀ նախագահին, կարող է Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր լուծման պարագայում ստանձնել պատասխանատվություն ոչ հայանպաստ լուծման համաձայնություն տալու առումով: Այլ կերպ ասած՝ վարչապետը կարող է ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը կնքի ոչ թե ինքը, այլ նախագահը: Իսկ Արմեն Սարգսյանի նման օտար տեսակին, հայաստանցու ու արցախցու ցավին անհաղորդ որակին, վստահաբար հայտնի չեն, որ անկախ երկրում բազում խնդիրներից, իշխանությունների հանդեպ վերաբերմունքից, Արցախն այն ուժն է, որի համար ժողովուրդը ոտքի է կանգնում ու եթե հարկ լինի, նորից կկանգնի: 2016 թվականի ապրիլյան պատերազմը ասվածի վառ ապացույցն էր: Հետևաբար, եթե Սերժ Սարգսյանի գլխում Արմեն Սարգսյանը նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի «դերակատարում» ունենալու հնարավորության համատեքստում տեղ ունի՝ նա բացառապես մարած «քարտ» է. արցախյան հարցում որևէ մեկի կողմից դավաճանությունը Հայաստանի ու Արցախի ժողովուրդը չի հանդուրժի անկախ նրանից ստորագրողը Լոնդոնից է, թե Հայաստանից: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am