«Ձիթենու ճյուղ» թուրքական օպերացիան ու Պոլսի Հայոց պատրիարքարանը

Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիան ներխուժել է Սիրիա և հարվածներ է հասցնում քրդերի ուժերին: Թուրքիան կշարունակի «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ չնայած մի շարք երկրների կողմից այդ գործողության տարբեր գնահատականներին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք զինծառայողի հուղարկավորության ժամանակ, ով զոհվել էր սիրիական Աֆրինում մարտական գործողությունների ընթացքում։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հավատում է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջողությանը, որն ուղղված է PYD-ի և YPG-ի ահաբեկիչների դեմ։ Նա նշել է, որ բոլորը պետք է իմանան, որ Անկարան տրամադրված է իր սահմանների մոտ ահաբեկչության օջախների լիարժեք ոչնչացմանը։ Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի համանուն կենտրոնն ու Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքը կրկին հրթիռակոծման են ենթարկվել սիրիական Աֆրինի տարածքից։ «Աֆրինի կողմից Քիլիսի ուղղությամբ հրթիռ է արձակվել, դրա անկման վայր են անհապաղ ժամանել արտակարգ ծառայությունները, ոչ ոք չի տուժել»,-ասվում է Քիլիսի նահանգային վարչակազմի տարածած հաղորդագրությունում։ Սիրիական տարածքի շրջանի ուղղությամբ, որտեղից կատարվել էր հարձակումը, թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել։ Աշխարհը շարունակում է հետևել Թուրքիայի գործողություններին: Թուրքիայի ղեկավարը քննարկում է իրավիճակն առաջնորդների հետ: Էրդողանը զանգահարել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո: Կրեմլի հաղորդագրության համաձայն, Պուտինն ընդգծել է, որ պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միջազգային ԶԼՄ-ները վկայակոչելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս ծրագրում է «շուտով» խոսել Էրդողանի հետ՝ ռազմական գործողությունների կապակցությամբ իր անհանգստությունն արտահայտելու համար: Արդեն իսկ հայտնի է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց կունենան, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլեսոնի հետ հանդիպման արդյունքներով։ Չավուշօղլուի խոսքով՝ զրույցի անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել ամերիկյան կողմը։ «Պարոն Թրամփը ցանկանում է զրուցել Թուրքիայի նախագահի հետ։ Զրույցի հստակ ժամանակն արդեն բանակցվել է»,-ասել է դիվանագետը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թիլեսոնի հետ հանդիպմանը քննարկվել է Սիրիայի թեման։ Չավուշօղլուն ամերիկյան կողմին է կրկին հասցրել Անկարայի անհանգստությունը՝ կապված Սիրիայում PYD/PKK-YPG ահաբեկիչներին զենք մատակարարելու հետ. «Ես հիշեցրել եմ Թիլերսոնին նաև Թուրքիայի լուրջ անհանգստության մասին՝ կապված Սիրիայում ահաբեկիչների բանակի ստեղծման պլանների հետ։ Պետքարտուղարն ի պատասխան ասել է, որ Վաշինգտոնը չի աջակցում YPG-ի համար որևէ կազմավորման, այդ թվում քաղաքական, ստեղծման գաղափարին։ Չորեքշաբթի նախագահները կքննարկեն այդ թեման»։ Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել երկրի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշված բոլոր խնդիրների կատարմանը, նախօրեին Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սերինյոլ բնակավայրում տեղակայված հրամանատարական կետ այցելության ժամանակ նշել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: «Աֆրինում ծավալված «Ձիթենու ճյուղ» գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացվել վերջին ահաբեկիչը: Մենք այդ գործողությունը սկսել ենք, որպեսզի ի վիճակի լինենք պաշտպանել մեր երկրի սահմանները միջազգային իրավունքի շրջանակներում` խուսափելով քաղաքացիական անձանց կամ որևէ մեկի սեփականությանը վնաս հասցնելուց», վստահեցնում է թուրքական բանակի հրամանատարը` դիմելով ցամաքային, ծովային և ռազմաօդային ուժերի բարձրաստիճան սպաներից կազմված համատեղ շտաբի անդամներին: Սիրիացի քրդերը, սակայն, պնդում են, որ թուրքական օդուժի կողմից իրականացվող հարվածները խաղաղ բնակչության շրջանում զոհերի են հանգեցնում: Առավելապես քրդական ուժերից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ երեկ իրականացված օդային հարվածների արդյունքում Աֆրինում առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել` այդ թվում կանայք և երեխաներ: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» համոզված են, որ Թուրքիան չէր համարձակվի ռմբակոծել մեր գյուղերն ու քաղաքները, չէր հանդգնի մեր երեխաների կոտորած կազմակերպել, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր բարոյական պարտավորություններից և կանաչ լույս չվառեր թուրքական օդանավերի համար», նշեց սիրիացի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Կինո Գաբրիելը: Աֆրինում ծավալված ռազմական գործողություններին զուգահեռ, պաշտոնական Անկարան փորձում է նաև ներքին լայն աջակցություն ապահովել: Մի կողմից, թուրք իրավապահները ակտիվորեն դիտարկում են սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները` լռեցնելով Աֆրինում ընթացող գործողության ցանկացած քննադատություն: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին երկրի ողջ տարածքում, «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ համացանցում հնչեցրած քննադատության համար, 42 օգտատեր է ձերբակալվել: Թուրքական դատախազությունը նրանց «ահաբեկչության քարոզչություն ծավալելու» մեջ է մեղադրում: Հատկանշական է, որ թուրքական կառավարությունը կարողացավ ստանալ նաև ընդդիմության աջակցությունը: Անկարայում` վարչապետի նստավայրում հանդիպեցին թուրքական կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը և առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մոտ մեկ ժամ շարունակված հանդիպման ավարտին թուրքական ընդդիմության ղեկավարը հայտարարեց, թե «Աֆրինում ծավալված գործողությունը անխուսափելի էր»: Պաշտոնական Անկարան փորձում է ստանալ նաև Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների` այդ թվում հայերի աջակցությունը, ինչը կարծես հաջողվեց: Երկուշաբթի ուշ երեկոյան Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում կարճ մի հայտարարություն զետեղվեց, որում նշված էր․ - «Պոլսի Հայոց պատրիարքարանը Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը հաջողություն է մաղթում։ Հայոց պատրիարքարանը աղոթելու է Թուրքիայի Հանրապետության պահպանման, հայրենիքի ամբողջականության ու ժողովրդի միասնության համար»: Դրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր էջում գրել է․«Կրոնական համայնքային հիմնադրամները, Հայոց պատրիարքարանն ու Թուրքիայի հրեական համայնքը մեր բանակի և պետության կողքին են: Երախտապարտ ենք նրանց»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am