Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան

Սամվել Կարապետյանի թիմի անդամ Լիլիա Շուշանյանը գրում է․

 

 

«Մենք այլևս ապրում ենք պետական-հասարակական մի իրականության մեջ, որտեղ «Խաղաղության հաստատման» օրվա շնորհավորական ուղերձում սահմանադրական պարտականությունը վերածվում է պարզապես «հուզմունքի», իսկ հայրենակիցների լեգիտիմ իրավունքներից հրաժարումը՝ պետական քաղաքականության։

 

 

Օգոստոսի 8-ին վարչապետի կայքում հրապարակված ուղերձում ասվում է. «…խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։

 

 

Բռնի տեղահանված արցախցիների վերադարձի լեգիտիմ իրավունքը չի կարող հավասարեցվել Ադրբեջանի պետական քաղաքականությամբ և ֆինանսավորմամբ առաջ մղվող՝ «արևմտյան ադրբեջանցիների պատմական հողեր վերադարձի» զավթողական ծրագրին։ Առաջինը մարդկանց՝ միջազգային իրավունքով պաշտպանվող իրավունքն է, երկրորդը՝ պետականորեն կանխամտածված ու կառուցված կեղծ զավթողական օրակարգ։ Փաստերի հետևից հեռու գնալ պետք չէ․ պատմությունը, արխիվներն ու Ադրբեջանի պետական բյուջեից այսօրվա հատկացումները բավական են։ Բայց դա արդեն առանձին, ծավալուն հոդվածի թեմա է։

Եվ ֆիքսենք ամենակարևորը․ Հայաստանի որևէ կառավարություն կամ պաշտոնյա իրավասու չէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ ընդհանրապես հրաժարվել արցախցիների՝ միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքից։

Այս երկու երևույթների արհեստական հավասարեցումը պարզապես Հայաստանի ներքաղաքական դաշտում Ադրբեջանի բացահայտ զավթողական հավակնությունների մասին խոսքը լռեցնելու փորձ է՝ այն էլ «հաստատված խաղաղության» պայմաններում։

Միաժամանակ սա արտաքին դաշտում սեփական անկարողության քողարկում է՝ նույն հարևանից չկարողանալու պահանջել դադարեցնել ոչ թե պարզապես «խոսույթը», այլ պետականորեն վարվող քաղաքականությունը։ Այլապես այդ պահանջը ոչ թե Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում կհնչեր, այլ գոնե մեկ անգամ՝ նույն օրը կայացած հեռախոսազրույցում՝ այդ քաղաքականության ճարտարապետ Ալիևին։
Խաղաղությունը սկսվում է ոչ թե ճիշտ բառապաշար ընտրելուց, այլ չլուծված խնդիրները հասցեական լուծելուց ու չկոծկելուց։

Եվ վերջապես, դժվար է խոսել «մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի» մասին, երբ մեր հայրենակիցները շարունակում են անազատության մեջ մնալ Ադրբեջանում։

2021-ի նախընտրական օրերին վարչապետն ասում էր՝ գերիները «մի քանի ամիս էլ կսպասեն, մեզ կներեն»։ Անցել է հինգ տարի։ Գերիները դեռ սպասում են։ Իսկ նրանց պաշտպանության՝ պետության սահմանադրական պարտականությունն այսօր արդեն ձևակերպվում է պարզապես որպես «մեզ բոլորիս շատ հուզող և անհանգստացնող» հարց։

Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

Սահմանադրական պարտականությունը հուզմունք չէ»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ես ձեզ անգամ չե՛մ բարևում․ դուք ինձ սարսափելի ցավ եք պատճառել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) Նիկոլը սկսել է ընտանիքներ քայքայելու պրոցեսը․ Սուրեն Սուրենյանց (video) Էդ պոզով կենդանին մտել է ձեր մեջ․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) ԱԺ նախագահը հայհոյում է անհայտ կորածի հարազատներին, սա հիմք է հանձնաժողովի համար․ Ղազարյան (video) Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան Հորմուզի վերաիմաստավորումը. Արամ Շահնազարյան Էդգար Ղազարյանը սուր ակնարկով ԱԺ ամբիոնից հիշեց Աննա Հակոբյանին (video) Մեսսին դատի կտա արգենտինական ԶԼՄ-ներին․ հայտնի են մանրամասները Իմ հարցին հստակ պատասխան չե՛ք տալիս․ Էդգար Ղազարյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վիրավորներից 2-ն անչափահաս են Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ ՔՊ-ն խոսում է ժողովրդավարության մասին՝ քաղբանտարկյալների ու կալանավորների թիվը հակառակի մասին է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am