«Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իրանը անվտանգության ամենակարևոր պաշտոններից մեկում կրկին առաջ է բերում ռազմական համակարգի ներկայացուցչի։

Այսօր հայտնի դարձավ, որ ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Նշենք, որ նա տարիներ շարունակ եղել է Իրանի ուժային համակարգի առանցքային դեմքերից մեկը և Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը։

Ասել է թե՝ նման նշանակումը բավական ուշագրավ զարգացում է, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Թեհրանը ստիպված է վերանայել իր անվտանգային քաղաքականությունը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ իր անմիջական հարևանությամբ։

 Ավելին, սա ցույց է տալիս, որ Իրանը անվտանգության հարցերին պատրաստվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցմամբ։ Մերձավոր Արևելքում ընթացող դիմակայությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների սրումը, տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը և Իրանի շուրջ ձևավորվող նոր դասավորությունը Թեհրանից պահանջում են ավելի հստակ հաշվարկել նաև հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները։

Այս ամենի մեջ առանձնահատուկ տեղ ունի Հարավային Կովկասը և, հատկապես, Հայաստանը։

 Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է։ Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում պարզապես գործընկեր երկիր չէ։ Թուրքիայի քաղաքական և տնտեսական ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ձգվող կապերի ընդլայնումը։

Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցական նախագծերը այս տեսանկյունից ունեն նաև աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ դրանց միջոցով կարող է փոխվել տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կապերի ամբողջ կառուցվածքը։

Իրանն այս գործընթացին նայում է սեփական անվտանգության տեսանկյունից։ Հայաստանի հարավով անցնող ճանապարհների շուրջ ցանկացած պայմանավորվածություն, որը կարող է ուժեղացնել Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, Թեհրանում ընկալվելու է նաև որպես Իրանի հյուսիսային սահմանների մոտ ուժերի հարաբերակցության փոփոխություն։ Իրանի համար հատկապես զգայուն է Հայաստանի հետ ցամաքային կապը, որը կարևոր նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առումով։

Այդ պատճառով Իրանի ազգային անվտանգության համակարգում նման նշանակումը պետք է դիտարկել նաև Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների համատեքստում։

Հայաստանն այսօր հայտնվել է մի տարածքում, որտեղ հատվում են մի քանի խոշոր ուժերի շահերը։ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային ծրագրերը, Իրանի անվտանգության մտահոգությունները, Ռուսաստանի փոխված հնարավորությունները և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աճող հետաքրքրությունը Հայաստանի շուրջ ստեղծում են բավական բարդ միջավայր։

Ահա նման պայմաններում Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցական նախագիծ իր տնտեսական նշանակությունից շատ ավելի մեծ քաղաքական կշիռ է ստանում։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանում ազդեցության նոր սահմաններին, հաղորդակցությունների վերահսկողությանը և ուժերի հարաբերակցությանը։

Հետևաբար, Թեհրանում ազգային անվտանգության համակարգի ուժեղացումը Հայաստանի համար ևս կարևոր ազդանշան է։ Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի ուշադրությունը մեծանալու է, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ավելի ուշադիր են գնահատվելու հենց անվտանգության տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ այս ամբողջ վերադասավորման պայմաններում Երևանը շարունակում է հիմնականում դիտորդի դիրքում մնալ։ Մինչ Իրանը վերանայում է իր անվտանգության հաշվարկները, Թուրքիան ընդլայնում է իր ազդեցության գոտին, Ադրբեջանը առաջ է մղում իր օրակարգը, իսկ խոշոր տերությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունը կարծես սպասում է, թե ուրիշներն ինչ որոշումներ կկայացնեն իր շուրջ։

Այսպիսի լատենտ և կրավորական պահվածքը Հայաստանի համար կարող է շատ թանկ արժենալ։ Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը այդ գործընթացում սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները»:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան Հորմուզի վերաիմաստավորումը. Արամ Շահնազարյան Էդգար Ղազարյանը սուր ակնարկով ԱԺ ամբիոնից հիշեց Աննա Հակոբյանին (video) Մեսսին դատի կտա արգենտինական ԶԼՄ-ներին․ հայտնի են մանրամասները Իմ հարցին հստակ պատասխան չե՛ք տալիս․ Էդգար Ղազարյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վիրավորներից 2-ն անչափահաս են Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ ՔՊ-ն խոսում է ժողովրդավարության մասին՝ քաղբանտարկյալների ու կալանավորների թիվը հակառակի մասին է (video) Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am