Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

«Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։

Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։

Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։

Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել։ Փառք ու պատիվ նրանց։

Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քըրք Քըրքորյանի անունը, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն, առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։

Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Բայց մի թեմա պիտի բացեմ։

Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր։ Ընդ որում՝ կոպիտ սխալ։

Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։

Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։

Նորից եմ կրկնում. բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը։

Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ։ Բարի գործն առաջին հերթին բարի մտադրությունն է՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որն ամեն մեկն իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար, միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան Հորմուզի վերաիմաստավորումը. Արամ Շահնազարյան Էդգար Ղազարյանը սուր ակնարկով ԱԺ ամբիոնից հիշեց Աննա Հակոբյանին (video) Մեսսին դատի կտա արգենտինական ԶԼՄ-ներին․ հայտնի են մանրամասները Իմ հարցին հստակ պատասխան չե՛ք տալիս․ Էդգար Ղազարյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վիրավորներից 2-ն անչափահաս են Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ ՔՊ-ն խոսում է ժողովրդավարության մասին՝ քաղբանտարկյալների ու կալանավորների թիվը հակառակի մասին է (video) Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am