Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվճար տրանսպորտ թոշակառուներին։

Հարգարժա՛ն երևանցիներ, այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։
Երևանում բնակվում է շուրջ 150 000 կենսաթոշակառու։ Նրանցից մոտ 120 000-ը ստիպված է ամսական 6500 դրամ վճարել «զեղչված» տրանսպորտային փաթեթի համար։

Մեկ պարզ հաշվարկ․
* Ամսական կտրվածքով մեր թոշակառուների գրպանից կորզվում է 700 միլիոն դրամ։
* Տարեկան կտրվածքով դա կազմում է 8,5 միլիարդ դրամ։
8,5 միլիարդ դրամ՝ նրանցից, ովքեր իրենց ամբողջ կյանքն ու քրտինքն են դրել այս քաղաքի ու այս պետության շենացման գործում։

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը որոշել, որ տարեց մարդը, որի միջին թոշակը հազիվ բավարարում է տարրական դեղորայքին ու կոմունալ վճարներին, պետք է տարեկան տասնյակ հազարավոր դրամներ վճարի ընդամենը հարազատին այցելելու, բուժկենտրոն կամ դեղատուն հասնելու համար։
Սա «արտոնություն» չէ, սա ծաղր է սոցիալական պետության ideayi նկատմամբ։ Քաղաքային բյուջեում գտնվում են միլիարդավոր դրամներ տարատեսակ անարդյունավետ ծախսերի, ճոխությունների ու PR ակցիաների համար, բայց երբ հարցը վերաբերում է ավագ սերնդին, համակարգը դառնում է անխիղճ հաշվիչ։

Մեր պահանջը հստակ է և անսակարկելի․
* Տրանսպորտը թոշակառուների համար պետք է լինի ԱՆՎՃԱՐ։ Ոչ թե «զեղչված», ոչ թե «կես գնով», այլ ամբողջությամբ անվճար։
* 8.5 միլիարդ դրամի բեռը պետք է վերցնի համայնքային ու պետական բյուջեն։ Դա վարչական ապարատի ու անհարկի ծախսերի օպտիմալացման ուղիղ արդյունք պետք է լինի, այլ ոչ թե թոշակառուի գրպանի հաշվին։

Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է։ Ժամանակն է դադարեցնել տրանսպորտային բարեփոխումների անվան տակ սոցիալապես խոցելի խմբերի հաշվին բյուջե լցնելու արատավոր պրակտիկան»։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վիրավորներից 2-ն անչափահաս են Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել 25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Քոչարյանի վերակալանավորումը՝ Փաշինյանի ռուսական «շանտաժի» նոր գործիք Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքին. կան զnhեր Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am