Քոչարյանի վերակալանավորումը՝ Փաշինյանի ռուսական «շանտաժի» նոր գործիք
«Հայելի» մամուլի ակումբի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև Տիգրանաշենի հանձնումը կարգավորել Ռուսաստանի հետ արտաքին առևտրում առկա խնդիրները՝ առնվազն հայկական արտադրության մի շարք առանցքային ապրանքների մասով։ Այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է օգտագործել իր ձեռքի տակ եղած երկու հիմնական գործիքներից մեկը՝ քաղաքական «շանտաժը»։
Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները, մեր տեղեկություններով, առանձնապես չեն մտահոգել Ռուսաստանի՝ Հայաստանով զբաղվող քաղաքական շրջանակներին։ Սակայն Փաշինյանը մտադիր է ձերբակալությունների շղթան հասցնել մինչև Ռոբերտ Քոչարյան։ Վերջինիս հնարավոր կալանավորումը կնշանակի Պուտինի հետ ձեռք բերված բանավոր, ոչ հրապարակային պայմանավորվածության խախտում։
Չնայած Քոչարյանի՝ Ռուսաստանում ունեցած բարձր հեղինակությանը և անձնական կապերին՝ դժվար թե նրա կրկին կալանավորումն ինքնին լրջորեն անհանգստացնի Կրեմլին։ Այն, սակայն, Մոսկվայում կարող է ընկալվել այլ կերպ՝ որպես Ռուսաստանի հեղինակության դեմ քայլ։
