Պաղեստինում լրագրողների դեմ մեկ ամսում 108 հարձակում է իրականացվել

Պաղեստինյան լրագրողների արհմիությունը հայտնել է, որ նախորդ ամիս օկուպացված Արևմտյան ափին իսրայելական ուժերն ու վերաբնակիչները պաղեստինցի լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ իրականացրել են 108 հարձակում։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

 Արհմիության՝ մամուլի ազատությունների հարցերով հանձնաժողովն օգոսստոսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ լրագրողների նկատմամբ կիրառվել են ձերբակալություններ, ծեծ, հարցաքննություններ, լրագրողական աշխատանքին խոչընդոտում, ինչպես նաև տեխնիկական միջոցների առգրավում կամ ոչնչացում։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ ձևավորվել է մի իրավիճակ, որը գնալով ավելի է դժվարացնում լրագրողների աշխատանքը՝ տեղում իսրայելական ռազմական գործողություններն ու վերաբնակիչների բռնությունները լուսաբանելու և փաստագրելու հարցում։

Ամենատարածված խախտումները եղել են կարճատև ձերբակալություններն ու լրագրողական աշխատանքին սահմանափակումները․ արձանագրվել է 58 նման դեպք։Հանձնաժողովը նաև փաստագրել է վերաբնակիչների կողմից լրագրողների նկատմամբ 11 հարձակում, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն և սպառնալիքներ։

Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողական խմբերը լուսաբանում էին վերաբնակիչների հարձակումներն ու իսրայելական ռազմական գործողությունները օկուպացված Արևմտյան ափի այլ հատվածներում։

Բացի այդ, արձանագրվել է 12 դեպք, երբ իսրայելական ուժերը լրագրողների ուղղությամբ կիրառել են լուսաձայնային նռնակներ կամ արցունքաբեր գազ, ինչի հետևանքով նրանցից ոմանք շնչահեղձության նշաններ են ունեցել։

Վեց լրագրող ծեծի է ենթարկվել, իսկ չորսը արյունահոսող վնասվածքներ են ստացել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս։Հանձնաժողովը գրանցել է նաև լրագրողների բնակարանների կամ լրատվամիջոցների գրասենյակների չորս խուզարկություն, այդ թվում՝ մեկ լրատվամիջոցի գործունեության դադարեցում։ Երեք դեպքում լրագրողական սարքավորումները առգրավվել կամ ոչնչացվել են, երկու դեպքում՝ տեսանյութեր ջնջվել, իսկ երկու լրագրող հեռացվել է Ալ-Աքսա մզկիթի հարակից տարածքից։

Արհմիությունը կոչ է արել լրագրողներին հնարավորություն տալ աշխատելու «առանց սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների» և պահանջել պատասխանատվության ենթարկել դրանց համար մեղավորներին։Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 270 լրագրող։

Al Jazeera-ն հաստատել է, որ 2023 թվականին Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում սպանվել է իր 12 լրագրող, ինչը, լրատվամիջոցի պնդմամբ, մեկ ԶԼՄ-ի դեպքում մահերի ամենամեծ թիվն է։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել 25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Քոչարյանի վերակալանավորումը՝ Փաշինյանի ռուսական «շանտաժի» նոր գործիք Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքին. կան զnhեր Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Աննա Հակոբյա՛ն, Գագիկ Ծառուկյանի աղջկա համար ասելիք ունե՞ք (video) Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան Մեղադրյալի կարգավիճակից ձեզ բաժանում է մեկ շիշ վիսկին ու վոթսափի նամակը․ Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Աբրահամյան Պաղեստինում լրագրողների դեմ մեկ ամսում 108 հարձակում է իրականացվել «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․Տիգրան Դումիկյան AI նախագիծ, որը կարող է իրականացնել միայն լեգիտիմ և ինքնիշխան իշխանությունը․ Լևոն Զուրաբյան Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ինչպես են ՀՀ-ի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները և ինչ փուլերով է սկսվում տապալումը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am