Վարչապետը վատ վիճակում է հայտնվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դավոսի տնտեսական համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր առանձին ինքնաթիռով: Եւ երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել: Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ: Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավիճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել:

Պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետեւ ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց: Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով: Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ:

Ու հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ: Ճիշտ է` «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am