Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության հրաժարականի պահանջով ցույց է սկսվել Արևելյան Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Պլաուեն քաղաքում։ «Projekt M1llion» բողոքի շարժումը, համախոհներին մոբիլիզացնելով երկրի ողջ տարածքից, հայտնել է մոտ 10 հազար մասնակցի մասին, գրում է DPA գործակալությունը։
Ցուցարարները պահանջում են ի թիվս այլնի՝ դաշնային կառավարության հրաժարական և արտահերթ ընտրությունների անցկացում, էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցում, հանրային-իրավական հեռուստառադիոհեռարձակման բարեփոխում, ինչպես նաև հանցագործություն կատարած և դատապարտված բոլոր անօրինական միգրանտների անհապաղ արտաքսում։
Ի պատասխան՝ մի շարք կազմակերպություններ սկսել են ակցիաներ՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և հանդուրժողականության։ Քաղաքի գլխավոր բուրգոմիստր Շտեֆեն Ցենները նախկինում կոչ էր արել խաղաղ բողոքի ցույցերի և սադրանքների թույլ չտալուն։
Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել ակցիաների մասնակիցների պաշտոնական տվյալները։
