Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե ադրբեջանական այս հնարված խուսույթին կա անալոգ, ապա դա բացառապես Նախիջևանից (պատմական հայրենիք), Սումգայիթից, Բաքվից, Գյանջայից, և մյուս շրջաններից հայերի բռնի արտաքսումն է, որն ուղեկցվել է աշխարհին հայտնի Բաքվի և Սումգայիթի կազմակերպված և ուղղորդված ջարդերով։ Ընդ որում, Հայաստանում ո՛չ միայն կազմակերպված և ուղղորդված ջարդեր չեն եղել, այլև չնչին հանցանքի համար (հիմնականում էմոցիաների վրա հիմնված` ադրբեջանական ջարդերից) մարդիկ են դատապարտվել և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ Ադրբեջանում ջարդերի կազմակերպիչները հերոսացվել կամ իշխանություն են դարձել։ Հիշում եմ, որ իշխող ուժից առնվազն մեկ պատգամավոր (Վիլեն Գաբրիելյան, եթե ճիշտ եմ հիշում) հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Հ/Կ ղեկավարը, հետևաբար պետք է որ տրամաբանական լիներ, որ գոնե Վիլեն Գաբրիելյանը իր ղեկավարած կազմակերպության հեղինակության համար պայքարեր, որպեսզի «արևմտյան ադրբեջան» հնարված խուսույթի անալոգը Լեռնային Ղարաբաղի փոխարեն իրավացիորեն անալոգ ներկայացվեր Գարդման-Շիրվան-Նախիջևան և սրան հավելած` Ադրբեջանի մյուս շրջաններից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցը։
Երկրի վարչապետի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը համեմատել այսպես կոչված ադրբեջանցիների իրավունքների հետ, արդեն իսկ ապագա կոնֆլիկտի հիմք է։
Ադրբեջանն հենց այդ մղմամբ է փորձում այս թեզը միջազգային հարաբերությունների օրակարգի բերել և այստեղ որևէ կապ չունի ԼՂ հայերի վերադարձի իրավունքը, այն ընդամենը պատրվակ է ու ժամանակը դա կապացուցի։
Մի բան հստակ է` այսպիսի անհիմն, և թշնամական պահանջներով համեմված գործարքը ծնելու է ապագայում ավելի մեծ, ավելի դաժան հակամարտություն, պարզապես այս անգամ` հայերի համար առավել վտանգավոր դիրքերում։
ԽՍՀՄ 70-ամյա քաղաքականությունն ուղղված էր ազգային խնդիրների, ու հատկապես` ԼՂԻՄ հիմնախնդրի կոնսերվացմանը (սառը համակարգային վիճակ), երբ արգելված էր խոսել ազգային իրավունքների մասին, սակայն գլոբալ ցանցումը (ԽՍՀՄ փլուզման նախընթաց իրականությունը) բացեց նոր ու արյունոտ հակամարտություն, որը գուցե ավելի դաժան էր, քան 1920-ականներին։
Հաջորդ ցնցումը` որպես համաշխարհային կարգերի փոփոխություն, անխուսափելի է, հատկապես Վեստֆալյան կարգերի էրոզիայի հետևանքով, ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հերթական կոնսերվացումը առավել վտանգավոր հետևանքներ է առաջացնելու ապագայում։
Հ.Գ. Իսկ գուցե խաղաղությունն անշրջելի դարձնելու համար պետք է ընդհանրապե՞ս հայեր չլինեն, հարցրե՞լ եք Ադրբեջանի կարծիքը, եթե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը հռչակել եք որպես կոնֆլիկտածին գործոն»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի և նրա ենթադրյալ սիրուհու շուրջ սկանդալին Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան «Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք». Քրիստինե Վարդանյան Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Գործը մուտք է եղել դատարան Բուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա Ֆրանսիայի ակնկալիքները Հայաստանից և Ադրբեջանից Ֆոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը Այս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա Կարապետյանց Նիկո՛լ, երեխա եղած ժամանակներից հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում, դե խոսա՛ Կոնջորյանի կնոջ 10 հազար դոլարից (video) Հայտնի է՝ երբ կնշվի խաղողօրհնեքը Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են անձրևներ «Տակա՛նք, էսօրվա գրածիդ էս հարցերիս պատասխանը տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ալե՜՜՜՜ն, ու՞ր ես, երևանցի, կենտրոնցի Ալե՛ն, ինչ ասես կերցրին ու քաշեցի՞ն քեզ»․ Վահե Մովսիսյան (video) «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը բացահայտել է՝ ինչու է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ «Ներում չի՛ լինելու»․ ասեմ՝ ինչ են երեկ Նիկոլին ասել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Արա՛, երեկ քութիկի նման լինելդ էլ քեզ չփրկեց․ Պուտինը գրողի ծոցնա ուղարկել քեզ»․ Աշոտ Անդրեասյան (video) Երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան Նիկոլի սարսափելի խոսքը․․․ «Դու անգամ մահից հետո խաղաղ չե՛ս լինելու»․ Վահե Մովսիսյան (video) Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am