Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո

Ժամանակակից Բելառուսին պակասում է այն կառավարման համակարգը, որը կար խորհրդային ժամանակներում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Մինսկի մարզի Վիլեյկայի շրջան պետության ղեկավարի ուղևորության շրջանակներում միջոցառումներից մեկը դարձել է գյուղական վայրերում առևտրի զարգացման հարցերով խորհրդակցությունը, որն անցկացվել է տեղի շրջանային գործադիր կոմիտեի շենքում:

Ինչպես գրում է ԲելՏԱ գործակալությունը, մտնելով դահլիճ և տեսնելով իրադրությունը՝ նախագահը խոստովանել է, որ կարոտախտի ուժեղ զգացում է ապրել:

«Չեմ կարող պարծենալ, որ կոմունիստական կուսակցությունը վճռորոշ դեր է խաղացել իմ կյանքում: Ամեն ինչ էլ եղել է: Բայց պետք է ասեմ՝ գուցե ոչ ժողովրդական հնչի ձեզանից որևէ մեկի, հատկապես մեր երիտասարդության համար, հենց այսօր կառավարման այն համակարգը, որը մի ժամանակ կար ԽՍՀՄ-ում, երկրում պակասում է», - նշել է նա:

«Ուստի՝ խնդիր և կարոտախտ: Իմ պինդ համոզմունքն է, որ մեզ պակասում է կառավարման այն համակարգը։ Ես ամենաշատն եմ դա զգում: Եվ նա, ով ցավում է պետության համար, դա զգում է: Սրանք իմ զգացողություններն են՝ ոչ այսօրվա և ոչ էլ երեկվա», - հավելել է երկրի ղեկավարը:

Լուկաշենկոյի խոսքով՝ շատ երկար աշխատելով որպես նախագահ, ինքը, ինչպես ոչ ոք, զգում է, որ պետության կառավարման նման համակարգը պակասում է:

«Լուրջ կադրային աշխատանքը չի հերիքում: Որքան էլ որ ես փորձում էի կառուցել կառավարման ուղղահայացը և այլն, դա, միևնույն է, փրկություն էր երկրի համար և հիմա էլ կա, բայց կառուցվածքը չի հերիքում», - պարզաբանել է նա:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան Դե թող «կոկորդից բռնեն» ու ասեն՝ հենց հիմա դուրս արի, Ռուսաստանը համաձայն է․ Հայկ Այվազյան (video) Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան (video) Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video) Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am