Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր կնքել: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ուրբաթ օրը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը:
Համաձայնագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն, ընդ որում նշվում է, որ կողմերը ծրագրում են համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Անկարայում համաձայնագրի ստորագրումը դիտարկում են որպես կարևոր իրադարձություն տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ Դաշինքին առանձնահատուկ կշիռ է հաղորդում դրանում Պակիuտանի մասնակցությունը՝ միակ իսլամական երկրի, որն ունի միջուկային զենք»,- հայտնում է «TRT Haber»-ը:
