Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան
Այո, ես ակնկալում եմ, որ միջազգային եկեղեցական կառույցների կողմից համարժեք արձագանք կլինի այս դատավարությանը, ոչ թե կլինեն հերթապահ հայտարարություններ, թեև չգիտեմ, թե իմ ակնկալիքները և իրականությունը կհամապատասխանեն իրար։ Այս մասին Վաղարշապատի ընդհանուր իրավասության դատարանի բակում հայտարարեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիգրան եպիկոպոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի և սրբազանների գործով դատավարությանը։
Հարցին, թե ինչ հանգուցալուծում է տեսնում և ինչ ակնկալիք ունի դատարանից՝ նա պատասխանեց. «Ոչ մի»
