Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակաբանական իրավիճակը 2026 թ. օգոստոսի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ:
Համաձայն միջազգային աղբյուրների՝ էբոլա վիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ուգանդայում և Ֆրանսիայում։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն
Օգոստոսի 3-ի տվյալներով՝ արձանագրվել է՝ • 3874 հաստատված դեպք, • 1751 հաստատված մահվան դեպք։
Ուգանդա 2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։
Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։
Ֆրանսիա Օգոստոսի 4-ի տվյալներով՝ արձանագրվել է՝ • 1 հաստատված դեպք։
Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը