Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել.


«Ճշմարտության էթիկան

 Յուրաքանչյուր դիմելաձև կամ տերմին ենթադրում է որոշակի աշխարհայացք և հարաբերություն այն իրականության նկատմամբ, որին վերաբերում է։ Այդ պատճառով հոգևորականին նրա եկեղեցական կոչումով կամ ավազանի անունով կոչելու հարցը պարզ լեզվական ընտրություն չէ։ Այն ամեն բանից զատ նաև բարոյականության հարց է։

Ահա թե ինչու. ժամանակակից հանրային խոսքում առկա է այն պնդումը, թե հոգևորականին ավազանի անունով կոչելն «ավելի օբյեկտիվ» է։ Այս պնդումը, սակայն, առաջին իսկ քննությամբ բացահայտում է իր ներքին հակասությունը։ Որովետև օբյեկտիվությունը չի նշանակում իրականության աղավաղում՝ մի մասի ընտրություն և մյուս մասի անտեսում։ Եթե մարդը քահանա է, եպիսկոպոս է կամ առավել ևս կաթողիկոս, ապա այդ հանգամանքը նույնքան իրական փաստ է, որքան նրա ավազանի անունը։ Հետևաբար միայն անունը պահելը և կոչումը բացառելը ոչ թե իրականության ամբողջական ներկայացում է, այլ իրականության մասնակի ընտրություն։

Իսկ իրականության ընտրովի ներկայացումը չի կարող բնորոշվել օբյեկտիվություն։ Արիստոտելն իր «Հռետորաբանությունում» նշում է, որ խոսքի համոզչական ուժը կախված է ոչ միայն փաստերից (logos), այլև խոսողի բարոյական կերպարից (ethos)։ Երբ խոսողը ձևացնում է, թե հրաժարվում է կոչումից, որովհետև օբյեկտիվ է, բայց իրականում առաջ է բերում արժեքային գնահատական, նա խախտում է հենց «ethos»-ի սկզբունքը։ Նրա խոսքը դադարում է լինել ամբողջապես ազնիվ, որովհետև արժեքային դիրքորոշումը ներկայացվում է որպես փաստական չեզոքություն։

Նույն միտքն է արտահայտում է նաև Լ. Վիտգենշտայնը. «Բառի իմաստը լեզվում նրա գործածությունն է»։ «Տեր Հայր», «Սրբազան», «Վեհափառ» կամ այլ եկեղեցական դիմելաձևերը պարզապես բառեր չեն. դրանք լեզվական ուղենիշներ են, որոնք արտահայտում են հստակ և կոնկրետ եկեղեցական իրականություն։ Դրանց միտումնավոր մերժումը նույնպես լեզվական գործողություն է, որը փոխանցում է որոշակի վերաբերմունք։ Հետևաբար նման ընտրությունը չի կարող ներկայացվել որպես օբյեկտիվ կամ չեզոք։

Սակայն հարցն ունի նաև աստվածաբանական խորություն։ Քրիստոնեական ավանդության մեջ անունը երբեք չի եղել զուտ անձնագրային տվյալ։ Սուրբ Գրքում անուններն ու դրանց փոփոխությունը գրեթե միշտ կապված է կոչման և առաքելության փոփոխության հետ։ Աբրամը դառնում է Աբրահամ, Հակոբը՝ Իսրայել, Սիմոնը՝ Պետրոս, Սավուղը՝ Պողոս։ Անունը խորհրդանշում է նոր իրականություն, նոր ծառայություն և նոր պատասխանատվություն։ Նույն տրամաբանությամբ եկեղեցական կոչումը ևս արտաքին զարդ չէ։ Այն վկայում է, որ անձը գործում է ոչ միայն որպես մասնավոր անձ և քաղաքացի, այլև որպես եկեղեցու սպասավոր։ Նրա նկատմամբ համապատասխան դիմելաձևը նախ և առաջ վերաբերում է վերջինիս ստանձնած ծառայությանը, ոչ թե անձնական արժանիքներին։

Այստեղ կարող է առաջ քաշվել հակափաստարկը՝ ժողովրդավարական հասարակությունում ոչ ոք պարտավոր չէ հաշվի նստել հոգևորականի հեղինակության, սկզբունքների և այն-ի հետ, ազատ հասարակությունում ոչ ոք պարտավոր չէ հավատալ եկեղեցուն ու անգամ Աստծուն։ Սակայն նույն ժողովրդավարական մշակույթը պահանջում է… այդ թվում լեզվական արդարություն։ Քաղաքավարությունը համաձայնության հարց չէ, այլ քաղաքակրթության չափանիշ։ Դատավորին «դատավոր» կոչելը չի նշանակում ընդունել նրա բոլոր վճիռները։ Բժշկին «բժիշկ» կոչելը չի նշանակում նրան անսխալական համարել։ Նույն կերպ հոգևորականին իր եկեղեցական կոչումով դիմելը չի պարտադրում ընդունել նրա բոլոր տեսակետները։

Եթե որևէ մեկն իր խոսքում հետևողականորեն օգտագործում է գիտական, պետական, ակադեմիական և այլ կոչումներ, բայց բացառություն է անում եկեղեցու սպասավորների նկատմամբ, ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ոչ թե լեզվական սկզբունքի, այլ գաղափարական ընտրության հետ։ Իսկ գաղափարական ընտրությունը «օբյեկտիվություն» որակելը՝ լավագույն դեպքում հռետորական հնարք է, ոչ թե տրամաբանական փաստարկ։

Բարոյագիտության տեսանկյունից սա նաև արդարության խնդիր է։ Արդարությունը պահանջում է յուրաքանչյուրին ընդունել և ներկայացնել այնպես, ինչպես իրականում է։ Եթե մարդը հանրային գործունեություն է իրականացնում իր պաշտոնի կամ ծառայության շրջանակում, ապա այդ կարգավիճակի անտեսումը իրականության խեղաթյուրում է։ Ճշմարտությունը չի տուժում, երբ մենք օգտագործում ենք ընդունված կոչումները։ Ընդհակառակը, ճշմարտությունը տուժում է, երբ դրանք միտումնավոր խեղաթյուրվում են՝ լսարանի վրա ազդելու նպատակով։

Իրական օբյեկտիվությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը համարձակություն ունի բացահայտ ասելու իր դիրքորոշումը։ Եթե որևէ մեկը չի ընդունում եկեղեցական աստիճանները, նա կարող է այդ մասին ուղղակի հայտարարել և ներկայացնել իր հիմնավորումները։ Դա կլինի գոնե ազնիվ։ Բայց երբ նույն անհամաձայնությունը քողարկվում է «օբեկտիվություն» ձևակերպմամբ, առաջանում է հակասություն և երկիմաստություն։

Քննադատությունը ժողովրդավարական հասարակության անբաժանելի արժեք է։ Սակայն քննադատությունը ձեռք է բերում բարոյական հեղինակություն միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է մանիպուլյացիայից։ Որքան ավելի ուժեղ են փաստարկները, այնքան ավելի կարիք չկա խորհրդանշական նվաստացման։

Այսպիսով, բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը։ Եթե դա բնական հաղորդակցության ձև է, կարող է և խնդիր չլինել։ Բայց եթե այն օգտագործվում է եկեղեցական ծառայությունը չեղարկելու կամ նսեմացնելու նպատակով, ապա այն այլևս ոչ թե իրականություն կամ ճշմարտություն է, այլ՝ գաղափարական հռետորաբանություն, որը օբյեկտիվության անվան տակ իրականացնում է արժեքային պայքար»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video) «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am