Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ:
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։ «Սա ինքնության եղերնագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին: Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման: Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով: Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»: Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում»:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը