Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ձախողված է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը՝ կոչ անելով կատարել հակամարտության կարգավորման համար ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ահաբեկումը, խոստումների խախտումը և կեղծ լուրերի օգտագործումը՝ որպես լծակ, ձախողված ռազմավարություն է։ Ընդունեք փաստերը և կատարեք ձեր պարտավորությունները։ Մեզ այլևս թատրոն պետք չէ», – նշել է Ղալիբաֆը:
Նա հիշեցրել է, որ Թրամփը վերջին շաբաթներին մե՛րթ խոստանում է նոր զանգվածային հարվածներ Իրանի տարածքին, մե՛րթ կրկին ասում է, թե Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել։
«Դա կրկնվող թատերական դիվանագիտություն է», – գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
