Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:

Նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքին։ Ըստ փաստաթղթի՝ ավտոմատ կերպով քաղաքացիության իրավունք չեն ունենա «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», դիվանագետների երեխաները և այլ ճանաչված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։

The Hill պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հրամանագրերն, «ըստ երևույթին, փորձ են՝ շրջանցելու Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը», որով հունիսին հաստատվել է ըստ ծննդյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը և արգելափակվել է Թրամփի՝ քաղաքացիության ավտոմատ ստացումը սահմանափակող հրամանագիրը, որը հրապարակվել է նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը` 2025 թ. հունվարի 20-ին։ Այդ հրամանագրով դադարեցվում էր ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիության ավտոմատ տրամադրման պրակտիկան, եթե ծնողները երկրում են գտնվում անօրինականորեն կամ կարճաժամկետ վիզաներով։

Հունիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ըստ ծննդյան ամերիկյան քաղաքացիության ավտոմատ ստացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագիրն անօրինական է։

Ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 1-ին բաժնում, որն ընդունվել է 1868 թվականին:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am