Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը

Արարատ Միրզոյանը, ով 2021 թ. օգոստոսի 19-ից զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, 2026 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այսպես, ըստ հայտարարագրի, Արարատ Միրզոյանը բնակվում է կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Կոտայքի մարզում՝ համատեղ սեփականության իրավունքով և բնակարան Երևանում՝ կրկին համատեղ սեփականության իրավունքով։

Բանկային հաշիվների մեկում տարվա սկզբին եղել է 2,746,797 դրամ, որը տարվա ավարտին կազմել է 7,798,000 դրամ։ Մեկ այլ հաշվին տարվա սկզբում եղել է 22,000 դոլար, տարվա ավարտին այն կազմել է 30,000 դոլար։
Տարվա սկզբում ԱԳ նախարարը եվրո չի հայտարարագրել, իսկ տարվա ավարտին ունեցել է կանխիկ 25,000 եվրո, 37,000 դոլար, որը տարվա ավարտին կազմել է 20,000 դոլար և 2,750,000 դրամ, որը տարվա ավարտին կազմել է 1,200,000 դրամ։

Հաշվետու տարվա ընթացքում Արարատ Միրզոյանը եկամուտ է ստացել երկու աղբյուրից 31,226,886 դրամի չափով, որից 2,861,291 դրամը՝ ֆինանսների նախարարությունից որպես եկամտային հարկի վերադարձ, 28,365,595 դրամը ԱԳՆ-ից որպես աշխատավարձ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24,714,728 դրամ։ 6,008,000 դրամ նա ծախսել է ուսման համար։ Հաշվետու տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 4,850,000 դրամ, 13,880,000 դրամ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար։
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտարարագրել է բնակելի տուն Կոտայքի մարզում համատեղ սեփականության իրավունքով և բնակարան Երևանում՝ կրկին համատեղ սեփականության իրավունքով։

Աբաջյանը ունի BMW մակնիշի ավտոմեքենա 2024 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2024 թվականին։

Բանկային երկու հաշվում հայտարարատուն ունեցել է տարվա սկզբում 2,040 դրամ, որը տարվա ավարտին դարձել է 2,373,741 դրամ և 96.96 դոլար, տարվա ավարտին մնացել է 0 դոլար։

Գոհար Աբաջյանը հաշվետու տարվա սկզբում ունցել է 10․000 դոլար կանխիկ, որը տարվա ավարտին մնացել է նույնը և 340,000 դրամ կանխիկ, որը տարվա ավարտին կազմել է 850,000 դրամ։

Հիշեցնենք, որ 2025 թվականից Աբաջյանը նշանակվել էր «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Այդ կենտրոնից նա ստացել է 15,490,182 դրամ աշխատավարձ։ Հիշեցնենք, որ «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը պետական հիմնադրամ է, հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Հաշվետու տարվա ընթացքում Աբաջյանը աշխատավարձ է ստացել նաև «ԷՆՎԻԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ»-ից 12,830,356 դրամ։ Նշենք, որ ընկերությունը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հաշվետու տարվա ընթացքում նա ստացել է ընդհանուր 28,320,538 դրամ։

24news.am

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am