Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը գրել է․

«Եւ այսպես, անցկացնենք թեստ՝ մտավոր քաղաքական դեգեներատիզմը կամ «խաղաղասիրական» թուլամտությունը բացահայտելու համար։

Թեստը կոչվում է՝ «Կառուցիր տրամաբանական շղթան»։
…. Թեստի հիմնական նյութը «սիրալիրորեն» ներկայացրել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Սկսենք Հիքմեթ Հաջիևի հրապարակային հայտարարությունների կարճ ժամանակագրությունից՝ «Արևմտյան Ադրբեջան» թեմայի և Անդրկովկասի թաթարների քոչվոր ցեղերի ներկայացուցիչների (այսինքն՝ ադրբեջանցիների) կողմից Հայաստանի բնակեցման վերաբերյալ։

2023 թ. մարտի 13- հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմից հետո «Արևմտյան Ադրբեջանի» հարցը դարձել է Ադրբեջանի նոր ռազմավարական նպատակը, աջակցեց «Վերադարձի հայեցակարգին» (այսինքն՝ բնակեցմանը) և պահանջեց, որպեսզի ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում ամրագրվի Փաշինյանի իշխանությունների հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում։

2023 թվականի օգոստոսի 2- հայտարարեց, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իրավունք ունի բնակություն հաստատելու Հայաստանում։

2023 թվականի աշուն – բազմիցս հայտարարեց, թե ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում իբր մարդու իրավունքների հարց է (թե նա այնտեղ որտեղ մարդկանց տեսավ՝ առանձին հարց է), այլ ոչ թե տարածքային պահանջների։

2024 թվականի ընթացքում- կոչ էր անում Հայաստանին սկսել ուղիղ երկխոսություն «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և ապահովել Հայաստանում ադրբեջանցիների անվտանգ բնակության երաշխիքներ։

2024 թվականի սեպտեմբերի 27 – հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի թույլ տալ ադրբեջանցիների (Անդրկովկասի թաթարների) բնակեցումը Հայաստանում։

2025 թվականի մայիսի 21–28 – աջակցեց Հայաստանում Անդրկովկասի թաթարների (ադրբեջանցիների) «բնակեցման իրավունքի» ճանաչման տեղեկատվական արշավին՝ կոչ անելով Հայաստանին սկսել պաշտոնական երկխոսություն նրանց հետ և ապահովել նրանց բնակեցման պայմանները։
Հետագայում այս դրույթները Ադրբեջանի կողմից ներկայացվեցին ՄԱԿ։

2025 թվականի հուլիս – ընդգծեց, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ուղեկցվի, Բաքվի կարծիքով, «Արևմտյան Ադրբեջանի» հարցի իրականացման խոչընդոտների վերացմամբ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։

Ուշադրություն։ Իսկ հիմա՝ ամենակարևորը.
2026 թվականի օգոստոսի 3-ին արտասահմանյան մամուլին տված հարցազրույցում նույն Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանը առանձնակի գոհունակությամբ ողջունում է Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հայեցակարգը, որն առաջ են տանում Հայաստանում և ողջունում է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ նախաձեռնելու Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

Իսկ հիմա՝ թեստի արդյունքները։
Եթե դուք չտեսաք անմիջական կապը Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի հայտարարության և նրա նախորդ պահանջների միջև, որոնք վերաբերում էին Հայաստանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի ընդունմանը և Հայաստանի տարածքի բնակեցմանը Անդրկովկասի թաթարների քոչվոր ցեղերի ներկայացուցիչներով (ադրբեջանցիներով), ապա դուք կամ կույր եք, կամ քաղաքական դեգեներատ, կամ Հայաստանում գործող պրոթուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչ։ Կամ էլ պարզապես պրոադրբեջանական քարոզչությունից լիարժեք ապուշացած «հպարտ քաղաքացի»»։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am