Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհրդի հայտարարությունը
_____
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ:
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։
Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են Եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։
Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։
Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։
Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և Եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։
Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝
* դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
* անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը,
* վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման։

Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ
Թեմական խորհուրդ Կանադայի Հայոց Թեմ

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am