Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք․Ա․-ն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, վերջինիս ընկերուհու նախկին ամուսնու՝ Ս․Ս․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելու և ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ Ս․Ս․-ին ներկայացել է իբր քրեական ենթամշակույթին հարող՝ հոգեբանական ճնշում է գործադրելով նրա վրա:

Այնուհետև, Ք.Ա.-ն և Մ.Ա.-ն շանտաժի են ենթարկել Ս.Ս.-ին՝ սպառնալով սահմանափակել նրա իրավունքներն ու ազատությունները և ներկայացրել նախկին կնոջ ու նրա ընտանիքի անդամների օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գրավադրված ոսկյա զարդերը գրավից ազատելու, նախկին կնոջ անվամբ բանկերից ստացված շուրջ 2.7 մլն ՀՀ դրամի վարկը մարելու և Երևանում գտնվող, նրան պատկանող 11 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 5.2 մլն ՀՀ դրամ արժողության տան նկատմամբ սեփականության իրավունքը նախկին կնոջ երեխաներին փոխանցելու պահանջներ, միաժամանակ նրան ենթարկել են հոգեբանական բռնության և նվաստացման՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Ք․Ա․-ն և Մ․Ա․-ն տեղյակ լինելով հիշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին, տուժող Ս․Ս․-ին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա դատավարական լիազորությունների իրականացմանը:

Նախաքննության ընթացքում Ք․Ա.-ի և Մ․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Ձեզ չափերի մեջ պահե՛ք․․․ հեռու չի էն օրը, որ ստանալու եք վզակոթներիդ»․ Հովհաննես Շահինյան (video) Ես էլ ասում եմ՝ ջախջախել ենք. Փաշինյանից թուղթ ուզեք. Ղազինյան (video) «Դուք թուրք տեսե՞լ եք», «Ես և դուք թուրք տեսել ենք»․Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքի բուռն արձագանքը (video) «Հայասպանները նորից հարձակվում են, վաղը ես լինելու եմ դատարանի դիմաց՝ Վեհափառ Հայրապետի կողքին» (video) Ձեզ հիշեցնեմ՝ 1 շաբաթվա ընթացքում 5 սուտ են ասել․․․ Ռուբինյանին մի բան էր պետք․ Քրիստինե Վարդանյան (video) Ազգային խայտառակություն․․․ ՔՊ-ական Տարոն Չախոյանի խայտառակ պատասխանն՝ Արամ Վարդևանյանին (video) Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել Պատկերացնու՞մ եք՝ Փաշինյանին դատած դատավորը դատարանի նախագահ է դառնում իր օրոք (video) Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ «Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու» (video) «Հենց Ռուբինյանը ոտքերն ամպերից իջեցնի ու բախվի ռեալ պոլիտիկին, պարզ կդառնա՝ նա սկզբունքների՞ մարդ է, թե՞ պարզապես լավ դերասան». Արմեն Հովասափյան Էս խելքից ա, որ․․․ սուր հարցուպատասխան Վարդևանյանի և ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի միջև (video) «Դուք ընդհանրապես ուղեղ ունե՞ք․․․ Ռուսաստանից նոր հարված է գալու» (video) ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters ՔՊ-ի վերաբերյալ ի՞նչ գաղտնալսում կա ՔԿ-ում. Դավիթ Ղազինյանը՝ Վարդևանյանին (video) Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Գերմանիայում տարեսկզբից շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է մոտ 12 հազարի «Որ Փաշինյանին հանեն ձեր թիմից, տեսնես ձեզ քանի՞ մարդ քվե կտա». Վարդևանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ականին (video) «Վարդևանյանի դիակը...», ոչ մեկ նման բան չէր ասել ինձ, դուք․․․ Վարդևանյանի արձագանքը (video) Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը առաջարկեց կոչի դրվագով հարցաքննել հոգեբանների, լեզվաբանների «Դուք հասկանու՞մ եք՝ հենց այդ պահին թուրքական բանակը կմտնի Հայաստան, եթե․․․»․ ազատամարտիկ Բազեյան (video) Արտոնություն է տրվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը․ «Հետք» ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանաք խլել, որ հանձնեք․ Սամվել Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ դպրոցականներին Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am