Արտոնություն է տրվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը․ «Հետք»

Այսօր՝ օգոստոսի 6-ին Կառավարությունը հավանություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագծին։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ընկերությունը պատրաստվում է 2.6 մլրդ դրամի ներդրում անել հումք ձեռք բերելու համար։ Կառավարությունը ընկերությանն ազատեց 133.3 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

«Յունիվերսալ քլոզրս»-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը զբաղվում է շշերի կափարիչների արտադրությամբ։ Արտադրամասը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում է։ Սկզբում այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն էր։ 2021-ին վերակազմակերպվել է որպես ՓԲԸ։

Ո՞ւմ է պատկանում «Յունիվերսալ քլոզրս»-ը

Նախորդ տարի «Հետքը» գրել էր «Յունիվերսալ քլոզրս»-ի իրական սեփականատերերի մասին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությամբ պարզել էինք, որ ընկերության իրական սեփականատերերը «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ Հրանտ Սուվարյանն են։

2026 թ․-ի հուլիսին ընկերության իրական շահառուների ցանկում փոփոխություն է կատարվել։ Այժմ «Յունիվերսալ քլոզրս»-ի 45% բաժնետերը Գոռ Վարդանյանն է, 55%-ն էլ պատկանում է Միքայել Փաշայանին։ Իրական շահառուների հայտարարագրում որպես միջանկյալ ընկերություններ նշված են «Վիժն ինդասթի օպերեյշնս» և «Վիքեփ» ՍՊԸ-ները։ «Վիժն ինդասթի օպերեյշնս» ՍՊԸ-ի 45%-ը պատկանում է Գոռ Վարդանյանին, 55%-ը՝ «Վիքեփ» ՍՊԸ-ին, որի միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է։

Գոռ Վարդանյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորն է։ Այս պաշտոնում Վարդանյանն ընտրվել է 2021 թվականին։ 2026-ի հունիսի 26-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Միքայել Փաշայանը 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Մաքսային արտոնություններն ու ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության ներդրումը

«Յունիվերսալ քլոզրս»-ը չորրորդ անգամ է ազատվում մաքսատուրքից։ Ընկերությունն առաջին անգամ արտոնություն է ստացել 2018 թվականին։ Այդ ժամանակ այն ՍՊԸ էր։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Կառավարությունը «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ին ազատեց 37 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

2022 թվականի նոյեմբերի 17-ին «Յունիվերսալ քլոզրս»-ը երկրորդ անգամ արտոնություն ստացավ: Ընկերությունն ազատվեց 282 մլն դրամ մաքսատուրքից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Պատկերացնու՞մ եք՝ Փաշինյանին դատած դատավորը դատարանի նախագահ է դառնում իր օրոք (video) Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ «Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու» (video) «Հենց Ռուբինյանը ոտքերն ամպերից իջեցնի ու բախվի ռեալ պոլիտիկին, պարզ կդառնա՝ նա սկզբունքների՞ մարդ է, թե՞ պարզապես լավ դերասան». Արմեն Հովասափյան Էս խելքից ա, որ․․․ սուր հարցուպատասխան Վարդևանյանի և ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի միջև (video) «Դուք ընդհանրապես ուղեղ ունե՞ք․․․ Ռուսաստանից նոր հարված է գալու» (video) ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters ՔՊ-ի վերաբերյալ ի՞նչ գաղտնալսում կա ՔԿ-ում. Դավիթ Ղազինյանը՝ Վարդևանյանին (video) Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Գերմանիայում տարեսկզբից շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է մոտ 12 հազարի «Որ Փաշինյանին հանեն ձեր թիմից, տեսնես ձեզ քանի՞ մարդ քվե կտա». Վարդևանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ականին (video) «Վարդևանյանի դիակը...», ոչ մեկ նման բան չէր ասել ինձ, դուք․․․ Վարդևանյանի արձագանքը (video) Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը առաջարկեց կոչի դրվագով հարցաքննել հոգեբանների, լեզվաբանների «Դուք հասկանու՞մ եք՝ հենց այդ պահին թուրքական բանակը կմտնի Հայաստան, եթե․․․»․ ազատամարտիկ Բազեյան (video) Արտոնություն է տրվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը․ «Հետք» ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանաք խլել, որ հանձնեք․ Սամվել Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ դպրոցականներին Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Մի օր սա պայթելու է․․․ այ էդ եք դուք․․․պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյանի կոշտ խոսքը՝ ԲԴԽ-ի դիմաց (video) Փաշինյանենք սա չե՛ն կարող մարսել միայն մի դեպքում․ Ստեփան Դանիելյանը՝ ԲԴԽ-ի դիմաց (video) Հույս չունենա՛ք՝ Արեգնազ Մանուկյանը Թևանյանի դեմ շինծու բաներ գրի․․․ Դերենիկ Մալխասյանը՝ ԲԴԽ-ի մոտ (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան (video) Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանն ինձանից ներողություն չե՛ն խնդրել․․․ Էդգար Ղազարյանը հիշեցրեց (video) Ի՞նչ եք անում․ ՄԻՊ-ի միջնորդությամբ հոգեբանն Արեգնազ Մանուկյանի երեխայի մոտ տրավմաներ է արձանագրել (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am