Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ դպրոցականներին

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Դերձակյան» երկրորդական վարժարանների, «Արծրունի» և ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» ազգային վարժարանների շրջանավարտներին։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, շնորհավորեց նրանց ուսումնառության կարևոր փուլի ավարտի առիթով՝ գոհունակությամբ ընդգծելով, որ համայնքային կյանքում ազգային կրթական հաստատությունների առաքելությունը մեծապես նպաստում է հայի ինքնության պահպանմանը և մատաղ սերնդի՝ ազգային ու հոգևոր նկարագրի կերտմանը:

Նորին Սրբությունը հավելեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան, ինչը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայրենի իրականությանը, տարբեր ճանաչողական այցելություններով հաղորդ դառնալու պատմական անցյալին ու ժառանգությանը: Անդրադառնալով Սուրբ Էջմիածնի դերին և առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունն ուժ ու զորություն է ստացել Սուրբ Էջմիածնից և հայրենի հողից։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց վարժարանների հոգաբարձուներին, տնօրինությանը և մանկավարժներին՝ աշակերտների հայեցի կրթության և դաստիարակության գործում ներդրած նվիրյալ ծառայության համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շրջանավարտներին հայրենիքից ոգեշնչված և հոգեպես զորացած վերադառնալ իրենց համայնքներ, իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր ու եկեղեցանվեր, մշտապես զորացնել արգենտինահայ համայնքային կյանքը և պահպանել ազգային գիտակցությունն ու ոգին։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters ՔՊ-ի վերաբերյալ ի՞նչ գաղտնալսում կա ՔԿ-ում. Դավիթ Ղազինյանը՝ Վարդևանյանին (video) Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում Գերմանիայում տարեսկզբից շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է մոտ 12 հազարի «Որ Փաշինյանին հանեն ձեր թիմից, տեսնես ձեզ քանի՞ մարդ քվե կտա». Վարդևանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ականին (video) «Վարդևանյանի դիակը...», ոչ մեկ նման բան չէր ասել ինձ, դուք․․․ Վարդևանյանի արձագանքը (video) Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը առաջարկեց կոչի դրվագով հարցաքննել հոգեբանների, լեզվաբանների «Դուք հասկանու՞մ եք՝ հենց այդ պահին թուրքական բանակը կմտնի Հայաստան, եթե․․․»․ ազատամարտիկ Բազեյան (video) Արտոնություն է տրվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը․ «Հետք» ՀԷՑ-ը դեռ պետք է կարողանաք խլել, որ հանձնեք․ Սամվել Կարապետյանի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արգենտինահայ դպրոցականներին Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Մի օր սա պայթելու է․․․ այ էդ եք դուք․․․պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյանի կոշտ խոսքը՝ ԲԴԽ-ի դիմաց (video) Փաշինյանենք սա չե՛ն կարող մարսել միայն մի դեպքում․ Ստեփան Դանիելյանը՝ ԲԴԽ-ի դիմաց (video) Հույս չունենա՛ք՝ Արեգնազ Մանուկյանը Թևանյանի դեմ շինծու բաներ գրի․․․ Դերենիկ Մալխասյանը՝ ԲԴԽ-ի մոտ (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան (video) Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանն ինձանից ներողություն չե՛ն խնդրել․․․ Էդգար Ղազարյանը հիշեցրեց (video) Ի՞նչ եք անում․ ՄԻՊ-ի միջնորդությամբ հոգեբանն Արեգնազ Մանուկյանի երեխայի մոտ տրավմաներ է արձանագրել (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ԱԺ-ում քանի օր է տեղի է ունենում տրագիկոմեդիա․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ (video) Սարդարապատ տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ կա երկու տուժած «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է Միջադեպ՝ Երևանում․ Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am