Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։ Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։

Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:

Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը:

 

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am