Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել․ դուք դեռ խոսո՞ւմ եք։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին:
Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին:
Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ վայրերը չեմ գրում, բայց տեսել եմ սեփական աչքերով:
Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք:
Եթե նախկինում գնված կամ ստացված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն առնվազն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ:
ՀԳ. Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ, թող տեղում պարզեն, թե դրանք արդյո՞ք շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ի՞նչ գործառույթ ունեին կոնկրետ վայրերում և, եթե որևէ նպատակի չեն ծառայում, արդյունավետ չեն, ապա ինչո՞ւ են կամ ինչո՞ւ էին ձեր օրոք տեղակայված»,- գրել է Աբրահամյանը։
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը