Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ–ում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։
Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
