ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները տեղեկացրեցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել 10 անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողով, որի գործունեության ժամկետը կլինի երկու տարի։ Հանձնաժողովում հինգ անդամ նշանակելու իրավունք կունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնությամբ նախատեսվում է նաև հանձնաժողովի ղեկավարության պարբերական ռոտացիա։ Սկզբնական փուլում նախագահի պաշտոնը կվերապահվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ «Ուժեղ Հայաստան»-ին։ Այնուհետև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախագահի և տեղակալի պաշտոնների նշանակման իրավունքը կփոխանցվի տարբեր խմբակցությունների՝ ապահովելով քաղաքական ուժերի հերթափոխը հանձնաժողովի ղեկավար կազմում։

Նախագիծը հիմնվում է ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19.1-րդ հոդվածի դրույթների վրա։

Նկատենք, որ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի առկայությունը նաև համապատասխանում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում ստանձնած ինստիտուցիոնալ պարտավորություններին։ Եվրոպական խորհրդարանական պրակտիկայում էթիկայի հանձնաժողովները կոչված են վերահսկելու պատգամավորների վարքագծի կանոնների պահպանումը, քննելու պատգամավորների նկատմամբ ներկայացված էթիկական բողոքները և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնելու օրենքով նախատեսված ընթացակարգեր։

Քաղաքական դաշտում վաղուց են հնչում տեսակետներ, որ նման հանձնաժողովի բացակայությունը թույլ չի տվել ինստիտուցիոնալ գնահատական տալ մի շարք աղմկահարույց միջադեպերի, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց թիկնազորին բռնել քաղաքացու ձեռքերը, թքեց քաղաքացու վրա, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «լեզու, ականջ կտրելու» հայտարարության հետ կապված սկանդալը։ Քննության դեպքում, օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ, պետք էր դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորին մանդատից զրկելու համար։

Եթե նախագիծն ընդունվի, Հայաստանի Ազգային ժողովում երկար ընդմիջումից հետո կրկին կգործի պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես աշխատող ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կոչված կլինի բարձրացնելու խորհրդարանական քաղաքական մշակույթի և հաշվետվողականության մակարդակը։

Միայն թե նախագծից չի երևում՝ ովքեր կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչպես պետք է քննվի, ինչ պատիժներ կարող են սահմանվել էթիկան խախտող պատգամավորների նկատմամբ»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվել է Օգոստոսի 12-ի արևային խավարումը կնվազեցնի Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրությունը Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ–ում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է Հռոմում Նրանք պլանավորել էին 48 ժամվա ընթացքում գրшվել Իրանը, ինչպես Սիրիան․ Փեզեշքիան Ես չեմ ուզել ունենալ «պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին Որքան էլ մտածում եմ, չեմ կարողանում գտնել որևէ տրամաբանական պատճառ, թե ինչու են նրանք uպանել մեր առաջնորդին, մեր հրամանատարներին և մեր գիտնականներին. Փեզեշքիան Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ Իշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ» ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ» Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է Սպառված իշխանության ախտանիշը 155 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները Հուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Զաքարյան Marca-ն նշել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ինֆանտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուներին Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am