Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ բախվել են «Jeep» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Ղազարյանն ու Վահրամ Սահակյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
155 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները Հուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Զաքարյան Marca-ն նշել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ինֆանտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուներին Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի և Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի մասին լուրերը Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը Խոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրի Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր ու խմիչքներ «Էդ հորթին ասե՛ք՝ իրեն հորթի պես չպահի, դեմը Սբխեչ է»․ Նարեկ Կարապետյանը՝ Ռուբինյանին (video) Էդ ի՞նչ դուք ասացիք․․․ հասկանու՞մ եք՝ դուք ինչ եք ընդհանրապես խոսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) Խրուշչովն ատում էր այդ մարդուն, բայց նա ստեղծեց այս գերեզմանաքարը․ Անժելա Թովմասյան (video) «Լափող ու բթվողնե՛ր․․․ դուք ձեր լափի համար գիտե՞ք՝ ինչ կանեք»․ Խաչիկ Մանուկյան (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, էդ ծաղիկները ծախել ու զխտկվել ես»․քաղաքացին հիշեցրեց Ալեքսանյանի մութ անցյալը (video) Ձեր եղբայրը հայհոյում է, դուք էլ սանրված եկել ու մե՞զ եք սպառնում․ Աննա Գրիգորյանը՝ Կոնջորյանին (video) Այս մարդն ատելության խոսք տարածող է. Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ական Չախոյանի մասին (video) «Երրորդ անգամ գաղութում հայտնվես, ճակատիդ էդ կգրեն»․ Հովհաննես Շահինյան (video) «Բղավոցներ ԱԺ-ում․ Տարոն Չախոյանի լկտի ելույթը» (video) Ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը. Լևոն Քոչարյան (video) «Ինչպես են Նարեկ Կարապետյանը, Վարդևանյանն ու Ղազինյանը հրճվում Տարոն Չախոյանի վրա» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am