Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի և Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի մասին լուրերը
UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի կազմակերպման մասին շրջանառվող լուրերը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Մենամա՞րտ թիվ մեկ հավակնորդի կարգավիճակի համար. նրանց միջև հավասար պայքար էր։ Երկուսն էլ արժանի են դրան։ Օլիվեյրան արդեն հաղթել է Գեյջիին, իսկ Արմանը հաղթանակների լավ շարք ունի և, կարծում եմ, հիմա նա է առաջին համարը։ Սա լավ մենամարտ է պարզելու համար, թե ով է հաջորդը պայքարելու տիտղոսի համար»,- Մախաչևի խոսքերը մեջբերում է MMAJunkie-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր լրագրող Լեո Գիմարայնշը՝ հղում անելով Մանուկ Հակոբյանի տեղեկություններին, հայ մարտիկը ռևանշ-մենամարտ կանցկացնի UFC-ի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։
Սպասվում է, որ այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։
