Խոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրի

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ խոշորացված համայնքի Արծվաքար թաղամասում գործող «Ավդո Մեկ» ՍՊԸ-ի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Գավառի, Սևանի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրի։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը ու հրդեհի պատճառները։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները Հուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Զաքարյան Marca-ն նշել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ինֆանտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուներին Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի և Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի մասին լուրերը Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը Խոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրի Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր ու խմիչքներ «Էդ հորթին ասե՛ք՝ իրեն հորթի պես չպահի, դեմը Սբխեչ է»․ Նարեկ Կարապետյանը՝ Ռուբինյանին (video) Էդ ի՞նչ դուք ասացիք․․․ հասկանու՞մ եք՝ դուք ինչ եք ընդհանրապես խոսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) Խրուշչովն ատում էր այդ մարդուն, բայց նա ստեղծեց այս գերեզմանաքարը․ Անժելա Թովմասյան (video) «Լափող ու բթվողնե՛ր․․․ դուք ձեր լափի համար գիտե՞ք՝ ինչ կանեք»․ Խաչիկ Մանուկյան (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, էդ ծաղիկները ծախել ու զխտկվել ես»․քաղաքացին հիշեցրեց Ալեքսանյանի մութ անցյալը (video) Ձեր եղբայրը հայհոյում է, դուք էլ սանրված եկել ու մե՞զ եք սպառնում․ Աննա Գրիգորյանը՝ Կոնջորյանին (video) Այս մարդն ատելության խոսք տարածող է. Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ական Չախոյանի մասին (video) «Երրորդ անգամ գաղութում հայտնվես, ճակատիդ էդ կգրեն»․ Հովհաննես Շահինյան (video) «Բղավոցներ ԱԺ-ում․ Տարոն Չախոյանի լկտի ելույթը» (video) Ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը. Լևոն Քոչարյան (video) «Ինչպես են Նարեկ Կարապետյանը, Վարդևանյանն ու Ղազինյանը հրճվում Տարոն Չախոյանի վրա» (video) «Կոնջորյա՛ն, դուք ձեր ընտանիքով կաշառքը վերցրել եք»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am