Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրափրկարարների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել ու նրան դուրս են բերել ափ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
