Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Alfa Romeo» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորի ինքնությունը։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Վահագն Ալեքսանյա՛ն, էդ ծաղիկները ծախել ու զխտկվել ես»․քաղաքացին հիշեցրեց Ալեքսանյանի մութ անցյալը (video) Ձեր եղբայրը հայհոյում է, դուք էլ սանրված եկել ու մե՞զ եք սպառնում․ Աննա Գրիգորյանը՝ Կոնջորյանին (video) Այս մարդն ատելության խոսք տարածող է. Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ական Չախոյանի մասին (video) «Երրորդ անգամ գաղութում հայտնվես, ճակատիդ էդ կգրեն»․ Հովհաննես Շահինյան (video) «Բղավոցներ ԱԺ-ում․ Տարոն Չախոյանի լկտի ելույթը» (video) Ոստիկանը ծեծվել էր ու իրենից խլվել էր իր տաբելային զենքը. Լևոն Քոչարյան (video) «Ինչպես են Նարեկ Կարապետյանը, Վարդևանյանն ու Ղազինյանը հրճվում Տարոն Չախոյանի վրա» (video) «Կոնջորյա՛ն, դուք ձեր ընտանիքով կաշառքը վերցրել եք»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքն առ այս պահը չի քննվել․ բողոքի ակցիա կլինի Ժողովու՛րդ, ձեր ընտանիքները 25 հազար դոլար պարտք ունեն․․․ Տիգրան Աբրահամյան (video) Սեդրակ Առուստամյանը և ընկերության տնօրենը ձերբակալվել են Աննա Վարդապետյանը թող գա այստեղ․․․ ձեզ ուղիղ ինֆորմացիա եմ տալիս․ Դավիթ Ղազինյան (video) Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր․ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևն է Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Վառելիքի գինը Վրաստանում կրկին աճում է Երբ իշխանությունը «դավաճաններ» է փնտրում․ Դե Գոլի և Պետենի պատմական օրինակը «Ասեմ՝ հենց այդ պահին Նիկոլը շորերը հավաքելու է ու հրաժեշտ տա»․ Հովհաննես Շահինյան (video) Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը․ «Ազատություն» Էդ ի՞նչ պիտի անես ինձ․ քեզանից վախեցող չկա՛․ Քրիստինե Վարդանյանը՝ Կոնջորյանին (video) «Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության «Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում, շնորհավորում եմ»․ Արեգա Հովսեփյան (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, նվերդ ստացա՞ր, թե՞ գողացան»․ քաղաքացի (video) Կհատկացվի 1 միլիոն ԱՄՆ դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am