Կալիֆոռնիայի իրավապահ մարմինները Լոս Անջելեսի շրջանում զինված տղամարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մերձակայքում՝ Սպիտակ տան ղեկավարի՝ այնտեղ այցից առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC News-ը հաղորդում է, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում էր Թրամփի գոլֆի ակումբը և հետևում անվտանգության ծառայության գործողություններին։
Տղամարդը 38-ամյա Ջանին Ջոն Թեյլն է Դաունիից, որը հետաքննության տակ է կողոպուտի գործով։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն այդ մասին հրապարակումներ են հայտնվել միայն օգոստոսի 4-ին։
Խուզարկության ընթացքում Թեյլի մոտ գտել են փամփուշտներով պահեստատուփ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, իսկ տանը՝ վերափոխված գրոհային հրացան, երկու ռացիա, զրահաբաճկոն, ինչպես նաև մի քանի ծոցատետր՝ «անհանգստություն առաջացնող գրություններով»։
Թրամփն օգոստոսի 4-ին Վաշինգտոնից Լոս Անջելես է մեկնել Հանրապետական կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար։
Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը նշել է, որ ինքն այնպիսի նախագահ է, որի գործողությունները մեծ ազդեցություն ունեն։
ԱՄՆ ղեկավարը երեք անգամ դարձել է մահափորձերի թիրախ։ Առաջին երկու փորձերը տեղի են ունեցել 2024 թվականին՝ նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ. հուլիսին նրա վրա կրակել են Փենսիլվանիայի նահանգի Բաթլերի շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Երկու ամիս անց մեկ այլ չարագործ զենքով ձերբակալվել է Ֆլորիդայի Փալմ Բիչում Trump International Golf Club գոլֆի ակումբի մոտ, որտեղ գտնվում էր Թրամփը։ Երրորդ մահափորձը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 25-ին մայրաքաղաքի Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տանը հավատարմագրված Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որտեղ ներկա էր ԱՄՆ վարչակազմի ամբողջ վերնախավը:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը