«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Ըստ դատալեքս տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը:
Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսի» վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթավերջին էլ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այն վերաբացվել է նոր անունով և կլինի մայրաքաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո։ Մինչդեռ, ընկերությունը քաղաքային իշխանության հետ դեռ 2016 թվականի հողի վարձակալության պայմանագրով այդ հողը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Բայց Ավինյանը ծառուկյանից վերցրեց ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շենքն ու ներսի գույքը:
Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:
Օրերս հաղորդվել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում պետության կառավարմանն է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը