Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները

Հորմուզի նեղուցի փակումը կարևոր է, բայց ոչ բավարար: Նավթի շուկան չի պտտվում միայն «իրական առաջարկի» շուրջ, այլ գտնվում է «սպասումների» ազդեցության տակ: Եթե խափանումները տևեն ընդամենը մի քանի օր, մեկ կամ երկու շաբաթ, շուկան որոշ չափով կկլանի շոկը՝ պաշարների, այլընտրանքային երթուղիների և հոգեբանական կառավարման հաշվին»,- նշվում է իրանական Khabaronline պարբերականի հրապարակման մեջ։


«Այդ դեպքում ի՞նչ անի Իրանը։


Ճնշման հիմնական կետը գտնվում է այլ վայրում՝ Կասպից ծովում և Կովկասում։ Իսրայելը լուրջ կախվածություն ունի այս երթուղով մատակարարվող նավթից։

Ադրբեջանից Իսրայել նավթի ներկրումը 2025 թվականին հասել է օրական 94 000 բարելի, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարի։

Ադրբեջանական նավթին բաժին է ընկել Իսրայել նավթի ընդհանուր ներկրման 46,4%-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պարզ ասած՝ Իսրայելի ներկրած գրեթե յուրաքանչյուր երկրորդ բարել նավթը ստացվում է Ադրբեջանից։

Եթե այս երթուղին խափանվի, դա ուղղակիորեն կազդի Իսրայելի նավթավերամշակման գործարանների, փոխադրումների, վերջնական գների և մատակարարումների անվտանգության վրա։ Այս առումով Կասպից ծովի առավելությունն այն է, որ, ի տարբերություն Պարսից ծոցի, այն չի գտնվում ԱՄՆ-ի ուղղակի և ուշադիր հսկողության տակ։ Աշխարհագրական հեռավորությունը, օպերատիվ բարդությունը և երթուղիների բազմամակարդակ բնույթը նշանակում են, որ սահմանափակ, բայց ճշգրիտ գործողությունները կունենան ավելի մեծ զսպող ազդեցություն, քան Հորմուզի նեղուցի կարճաժամկետ շրջափակումը»։

Ադրբեջանն այստեղ առանցքային դեր է խաղում։ Բազմիցս հայտարարվել է, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքն ու նրա հետախուզական ենթակառուցվածքները Իրանի դեմ պատերազմում։ Օրինակ՝ Նախիջևանից «Հերմես» անօդաչու թռչող սարքի կիրառումը նախադեպ է եղել Նաթանզի դեմ գործողությունների համար։ Նման հանգամանքներում Իրանը կարող է պատասխան ճնշում գործադրել Իսրայելի ամենախոցելի ոլորտում՝ էներգետիկայում։

Թուրքիայի նկատմամբ ևս պետք է ուշադիր ու զգույշ վերաբերմունք ցուցաբերել։ Ադրբեջանական նավթը Կասպից ծովից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է Ջեյհան, այնտեղից տանկերներով տեղափոխվում Միջերկրական ծով, իսկ այնուհետև՝ Իսրայելի նավահանգիստներ։

Սա նշանակում է, որ Իսրայելի էներգակիրների մատակարարման շղթան կախված է ոչ միայն Պարսից ծոցից, այլև կապված է Կովկասի ու Թուրքիայի հետ։ Այս տեսանկյունից, եթե Կասպից ծովում լարվածությունը լինի սահմանափակ ու վերահսկելի, Թուրքիան, հավանաբար, կբավարարվի քաղաքական բողոքով, քանի որ գործնական միջամտությունը նրա վրա թանկ կնստի և կսպառնա իր իսկ շահերին»,- նշված է հրապարակման մեջ։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Որտե՞ղ եք մեզ ուզում «քցել». Վահագն Ալեքսանյանը խոսեց, ու… Մամիկոն Ասլանյան (video) #ՈՒՂԻՂ. «ԱԺ-ում ՔՊ-ի խայտառակությունը. ինչքա՞ն երեխա չծնվեց ձեր պատճառով». Կյուրեղյան (video) Առաջնագծի դիրքերում ոչ թաքստոց կա, ոչ․․․ այս մասին նամակ ենք ստացել․ ընդդիմադիրն ահազանգում է (video) Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ի՞նչ կապ կա հայկական ջրի և Իրանի հետ համատեղ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի միջև․ «Коммерсант» ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան Ավտոմատներով մտել էին Սիրուշոյի խանութ ու մեր ընկերություններ․ Լևոն Քոչարյան (video) Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև «Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ծառուկյանը,որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ․Խաչատրյան (video) Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան «Արա՛, դուք գիտե՞ք՝ ուր եք հայտնվելու․․․ լսեցի՞ք ՔՊ-ականների գռմռոցը ԱԺ-ում»․ Խաչիկ Մանուկյան (video) Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռшզմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռшզմականացման․ Կիմ Չեն Ընի քույր Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Էս չի՞ ձեր տնտեսագիտական գիտելիքները․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով՝ Թունյանին ու ՔՊ-ականներին (video) «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Երևան-Արմավիր ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ վարորդը եղել է սթափ Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում Արփի Դավոյա՛ն, դուք մեծավանցիներից պետք է ներողություն խնդրեք․ ընդդիմադիր (video) Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am