Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան

Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։
Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները։
Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։
Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։
Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։
Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։ Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։
Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։ Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

—00—ԼԱ

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Առաջնագծի դիրքերում ոչ թաքստոց կա, ոչ․․․ այս մասին նամակ ենք ստացել․ ընդդիմադիրն ահազանգում է (video) Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ի՞նչ կապ կա հայկական ջրի և Իրանի հետ համատեղ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծի միջև․ «Коммерсант» ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան Ավտոմատներով մտել էին Սիրուշոյի խանութ ու մեր ընկերություններ․ Լևոն Քոչարյան (video) Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև «Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ծառուկյանը,որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ․Խաչատրյան (video) Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան «Արա՛, դուք գիտե՞ք՝ ուր եք հայտնվելու․․․ լսեցի՞ք ՔՊ-ականների գռմռոցը ԱԺ-ում»․ Խաչիկ Մանուկյան (video) Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռшզմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռшզմականացման․ Կիմ Չեն Ընի քույր Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Էս չի՞ ձեր տնտեսագիտական գիտելիքները․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով՝ Թունյանին ու ՔՊ-ականներին (video) «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Երևան-Արմավիր ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ վարորդը եղել է սթափ Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում Արփի Դավոյա՛ն, դուք մեծավանցիներից պետք է ներողություն խնդրեք․ ընդդիմադիր (video) Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Զաքարյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am