Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել

Արագածոտնի թեմի երիտասարդաց միության շուրջ 200 անդամներ մասնակցեցին համաթեմական ուխտագնացությանը՝ դեպի Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյաննի հանդիսապետությխմբ մատուցվեց
Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածոտնի թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Տեր Հայրն, իր շնորհակալությունն հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ հայրական օրհնության և ջերմ հյուրընկալության համար, ինչպես նաև Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանին՝ երիտասարդական ծրագրերի իրականացման և համաթեմական ուխտագնացության կազմակերպմանը իր օրհնության և աջակցության համար:
Տեր Հայրն իր որդիական առանձնակի երախտագիտությունն հայտնեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ թեմի երիտասարդական կյանքի զարգացմանն ու երիտասարդների հոգևոր դաստիարակությանը մշտապես հայրական հոգածությամբ և օրհնությամբ աջակցելու համար։
Տեր հայրը դիմելով երիտասարդներին՝ պատգամեց հավատարիմ մնալ իրենց քրիստոնեական հավատքին ու ազգային արժեքներին, սիրել և պահպանել Սուրբ Եկեղեցին, լինել պատասխանատու ու նվիրված իրենց համայնքների կյանքում։ Տեր Հայրն ընդգծեց, որ երիտասարդները երբեք միայնակ չեն իրենց ծառայության և կյանքի ճանապարհին՝ հավաստիացնելով, որ Եկեղեցին մշտապես իրենց կողքին է՝ աղոթքով, օրհնությամբ և հոգածությամբ։
Հատկանշական էր երիտասարդների մասնակցությունը Սուրբ Պատարագին. Սուրբ Խորհրդին երգում էին համայնքների եկեղեցական երգչախմբերի անդամները, իսկ Սուրբ խորանում սպասավորում էին այն դպիրները, ովքեր իրենց համայնքների եկեղեցիներում հավատարմորեն ծառայում են իրենց հոգևոր հովիվների հետ։
Սուրբ Պատարագից հետո երիտասարդները մասնակցեցին սիրո ճաշի:
Այնուհետև անցկացվեց հոգևոր-ուսուցողական հանդիպում-քննարկում ՝ «Տասը պատվիրանները և Ինը երանիները թեմայով»:
Երիտասարդները բաժանվեցին խմբերի, քննարկեցին, ներկայացրին իրենց մտորումներն ու ընկալումները՝ անդրադառնալով, թե ինչպես են Աստծո պատվիրաններն ու Քրիստոսի երանիները դրսևորվում իրենց առօրյա կյանքում։ Քննարկումն ամփոփեց արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ ներկայացնելով Սուրբ Գրքի Տասը պատվիրանների և Ինը երանիների հոգևոր նշանակությունը՝ պատասխանելով նաև երիտասարդներին հուզող հարցերին։
Համաթեմական ուխտագնացությունն ավարտվեց միասնական աղոթքով, նոր ծանոթություններով և հոգևոր մեծ ուժ ստացած։
Այս օրը ևս մեկ առիթ է վերհաստատելու, որ երիտասարդությունը, միավորված Սուրբ Եկեղեցու շուրջ, կոչված է լինելու հավատքի, սիրո և ծառայության կրողը՝ իր համայնքներում և հասարակության մեջ:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
«Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․․․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (video) Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ծառուկյանը,որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ․Խաչատրյան (video) Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան «Արա՛, դուք գիտե՞ք՝ ուր եք հայտնվելու․․․ լսեցի՞ք ՔՊ-ականների գռմռոցը ԱԺ-ում»․ Խաչիկ Մանուկյան (video) Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռшզմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռшզմականացման․ Կիմ Չեն Ընի քույր Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Էս չի՞ ձեր տնտեսագիտական գիտելիքները․ Մեսրոպ Մանուկյանը փաստերով՝ Թունյանին ու ՔՊ-ականներին (video) «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Երևան-Արմավիր ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ վարորդը եղել է սթափ Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան Հայկական պղպեղով բեռները չեն անցնում «Աստարայով»․ պահանջում են փոխհատուցում Արփի Դավոյա՛ն, դուք մեծավանցիներից պետք է ներողություն խնդրեք․ ընդդիմադիր (video) Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար Արագածոտնի թեմի շուրջ 200 երիտասարդներ համաթեմական ուխտագնացություն են կատարել ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Զաքարյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին Ես ասե՞մ, որ դուք մարդաս*ան եք․ ձեր խոսքերում ուշադիր եղե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Արեգնազ Մանուկյանի էրեխուն ինչի՞ եք տանջում․ Արթուր Խաչատրյան (video) Եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե պատգամավորի կին, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում․ Մեսրոպ Առաքելյան Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ՝ 1880 թվականից ի վեր․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am