Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին։ ՌԴ օդային հարվածների արդյունքում Կիևի մի շարք բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 40-ը։
Հրթիռային հարձակման մասին հայտնել է նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ զգուշացնելով, որ քաղաքում գործում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հիմնական թիրախը եղել է «ՄԼՊ-Չայկա» լոգիստիկ կենտրոնը, որտեղ, ըստ հրապարակումների, պահվում են անօդաչու թռչող սարքեր, դրանց բաղադրիչներ և արտասահմանյան սպառազինություն։ Mash Telegram ալիքի տեղեկություններով՝ Կիևի ուղղությամբ արձակվել է առնվազն 35 հրթիռ։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո այրվել է Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի խոշորագույն բաշխիչ կենտրոններից մեկը։
Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 194 500 քառակուսի մետր։ Հաղորդվում է նաև, որ Տուլայի մարզում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով վնասվել են նաև երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ։
