Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ՝ մոտ 90 տոկոսով, նոր աշխատակազմ ձևավորի։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին և դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։

Ըստ նույն աղբյուրների՝ պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, և շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում՝ կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում»։

 

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ՝ 1880 թվականից ի վեր․ Լևոն Ազիզյան Երևանում «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը Politico․ ԱՄՆ-ն մեծացնում է Կուբայում գործող հետախուզական ծառայությունների աշխատակիցների թիվը Կիլիկիո կաթողիկոսարանը հրավիրում է մասնակցելու Սուրբ Աստվածածին վանքի ուխտի արարողություններին Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել HvBS օդային գործողությունների կառավարման համակարգի մի մասը Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Թրամփ․ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, հակառակ դեպքում Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցվի Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ» Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ» Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ» Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին․ «Հրապարակ» Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ» Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին. «Հրապարակ» Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ» Դատվածություն ունեցող միգրանտներին արգելվել է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեցին ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը. «Առավոտ» Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am