ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ
ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հնարավորություն կա, որ այսօր կամ վաղը կկարողանանք համաձայնության գալ նեղուցի վերաբացման շուրջ և շարժվել դեպի այս հակամարտության ավելի կայուն կարգավորում»,- CNBC հեռուստաալիքի եթերում ասել է նա։
Բեսենթը նաև հայտնել է, որ օգոստոսի 2-ին չեղարկել է հանգստյան օրերին Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ Թեհրանի հետ գործարքի պայմանները քննարկելու հնարավորություն ստեղծելու նպատակով։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից վերսկսել են Իրանի դեմ հարվածները այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին ձեռք բերված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը պնդել էր, թե այդ քայլը պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։
Իրանի զինված ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հուշագիրը խախտելու մեջ։
