Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ

Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի․ ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը։
Տնտեսական աղետը երբեք չի պայթում հանկարծակի․ այն սկսվում է լուռ, երբ իշխանությունը «օրենքի» շղարշի տակ քաղաքական հաշվեհարդար է տեսնում և փորձում բացահայտ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում։
Այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի», «Արարատցեմենտի», «Մուլտի Վելնեսի» շուրջ, ինձ ծանոթ են մինչև վերջին դետալը։ Սա դասական «սողացող բռնագանձում» է (Creeping Expropriation)։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում
Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական/մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական ու հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (նույնիսկ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), դա սեփականության իրավունքի ուղղակի ոտնահարում է։
Իմ պրակտիկայում ես սրան բախվել եմ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենավառ օրինակը «ՅՈՒԿՈՍ»-ի գործն էր Ռուսաստանում, որտեղ պետությունը նույնպես «օրինական ձևակերպումների» տակ խլեց մասնավոր ակտիվները։ Արդյունքը եղավ կապիտալի զանգվածային փախուստ և երկրի վարկանիշի կործանում։
Նույն ողբերգական սցենարը տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ էներգետիկ և արդյունաբերական հսկաների պետականացումը հանգեցրեց արտադրական կոլապսի և համատարած տնտեսական ճգնաժամի։ Իսկ Մոլդովայում և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում քաղաքական դրդապատճառներով պետական վերահսկողության տակ առնված մասնավոր ակտիվները շատ արագ վերածվեցին անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն նոր սխեմաների։
Կարծում եմ, արդեն շատ հեռու գնալ էլ պետք չէ․ հենց այսօրվա քաղաքական քննարկումների ու դիսկուրսի կենտրոնում հայտնված «Հայփոստի» օրինակն արդեն իսկ պետք է անհանգստացնի հայ հասարակությանը։ Անկախ նրանից, թե ինչ պատասխաններ կստանան հնչող կոռուպցիոն ենթադրություններն ու քննարկումները, փաստն այն է, մասնավորից վերցված ու պետական վերահսկողության տակ անցած ընկերությունն այսօր պարզապես վնասներով է աշխատում և դրա վնասների համար, պետական ընկերության պարագայում, ենթադրվում է, թե ով պետք է վճարի։
Ի՞նչ է սպասվում այսպիսի Հայաստանին, եթե սա չկանգնեցվի
Միլիարդավոր դոլարների վնաս՝ հարկատուների հաշվին․ Միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքականապես դրդված բռնագանձումները։ Պետությունները, որոնք գնում են այս ճանապարհով, ի վերջո պարտվում են և ստիպված են լինում բյուջեից՝ այսինքն քաղաքացիների գրպանից, հսկայական փոխհատուցումներ վճարել։
Ներդրումների վերջը․ Ոչ մի լուրջ միջազգային ներդրող մեկ դոլար անգամ չի դնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է խլվել ցանկացած պահի։
ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ուղղված ոչ թե առանձին գործարարների, այլ Հայաստանի ապագային ու անվտանգությանը»։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Դատվածություն ունեցող միգրանտներին արգելվել է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեցին ԱՄՆ-ն և Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը. «Առավոտ» Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ՀՀ ապագային․ Ամստերդամ Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պատերազմի ընթացքում․ Reuters Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Բակշեևկա բնակավայրի նկատմամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների կարգավորման մասին օրենքը Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումը Պենտագոնը չեղարկել է 300 միլիոն դոլարի լիթիումի գնման մրցույթը 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամիս շարունակ անձրև չի տեղացել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, երկիրը ցնցումների չենք տանելու. Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am